Սեմինարներ
Հոկտեմբեր 25, 2011
Ամերիկյան ամսագիրն առաջարկում է մեկամյա կրթաթոշակ
Վերջնաժամկետ՝ 11/16/2011
Ամերիկյան ամսագիրն առաջարկում է մեկամյա կրթաթոշակ

Ընթացիկ իրադարձություններով հետաքրքրված փորձառու լրագրողները, ովքեր ուզում են գրել ամսագրերի համար, կարող են դիմել Կալիֆորնիայում անցկացվելիք մեկամյա դասընթացներին մասնակցելու համար:

Miller-McCune ամսագիրն առաջարկում է 18,000 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ մեկ տարի տևողությամբ դասընթացների համար: Սանտա-Բարբարայում թողարկվող ազգային տպագիր ամսագիրը զբաղվում է ակադեմիական հետազոտություններով և երկու ամիսը մեկ տրամադրում է հասարակական ու քաղաքական լուրեր:

Մասնակիցները կսովորեն ռեպորտաժի նախնական հետազոտություն, փաստերի ստուգում և հարցազրույց, կգրեն ամսագրի և կայքի համար, ինչպես նաև կսովորեն զուգակցել իրենց հոդվածները մուլտիմեդիայով, տեղադրել դրանք կայքում և այլն:

Դիմորդները պետք է հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարելու ձգտում ունենան, ինչպես նաև հաղորդելու և գրելու հմտություններ դրսևորեն: Մուլտիմեդիա գիտելիքները խրախուսվում են:

Մինչև նոյեմբերի 16-ը դիմորդները պետք է ներկայացնեն երկու հոդված` առավելագույնը 800 բառով և լրացնեն առցանց դիմումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

 

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.