The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մայիս 5, 2016
Legal Leaks. Կառավարական կառույցներից տեղեկություն ստանալու ուղեցույց լրագրողների համար
Legal Leaks. Կառավարական կառույցներից տեղեկություն ստանալու ուղեցույց լրագրողների համար

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը թարգմանել, տեղայնացրել եւ հրատարակել է «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» գիրքը (անգլերեն` Legal Leaks toolkit), որը ուղեցույց է՝ նախատեսված լրագրողների համար:

Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

Ուղեցույցի բնօրինակը պատրաստել են Access Info Europe եւ գերմանական n-ost կազմակերպությունները: Այն հրատարակվել է Եվրամիության անդամ 40-ից ավել երկրներում: Հայերենի խմբագիրը «Հետք»-ի գլխավոր խմբագրի տեղակալ, ԵՊՀ դասախոս Լիանա Սայադյանն է: Թարգմանությունը կատարել է Քրիստինե Սողիկյանը, իսկ օրենսդրության տեղայնացումը՝ իրավաբան Արա Ղազարյանը: Ուղեցույցի տեղայնացման աշխատանքներին մասնակցել է նաեւ «Հետք»-ի թղթակից, «Պանամյան փաստաթղթեր» միջազգային հետաքննական նախագծի մասնակից Քրիստինե Աղալարյանը:

Ըստ Լիանա Սայադյանի, ուղեցույցի հայկական տարբերակը ներառում է բնօրինակի այն բաժինը, որը խորհուրդներ է պարունակում Եվրոպական միությունից եւ միջազգային այլ կառույցներից տեղեկություն ստանալու մասին:

«Նաեւ զետեղել ենք ՀՀ կառավարությունից տեղեկություն ստանալու ընթացակարգի մասին ծավալուն բաժիններ, որոնք լրագրողներին կօգնեն իրենց աշխատանքն իրականացնելիս մշակել հարցումներ, ստանալ տեղեկություններ, իսկ մերժման պարագայում բողոքարկել դատական եւ արտադատական ատյաններում»,-շնորհանդեսի ժամանակ նշեց Լիանա Սայադյանը:

Համահեղինակները վստահցնում են, որ ուղեցույցը լրագրողներին կօգնի օգտվել տեղեկատվության մատչելիության իրավունքից և հասնել օրենքների կիրառելիության:  Ձեռնարկը նախատեսված է լրագրողների, տեղեկատվական դաշտի մասնագետների համար, որոնց անհրաժեշտ է պետական մարմինների տնօրինած տեղեկատվությունը` հոդվածներ պատրաստելու համար:

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այս հասցեով:

Լուսանկարը` Hetq.am կայքից

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել