Մոլորակ
Հոկտեմբեր 5, 2011
Քուրդ ակտիվիստները ներխուժել են The Guardian-ի գրասենյակ
Քուրդ ակտիվիստները ներխուժել են The Guardian-ի գրասենյակ

Ուրբաթ օրը լոնդոնյան Քրդական երիտասարդական խմբավորումը ներկայացնող տասնյակ քուրդ ակտիվիստներ ներխուժել են «The Guardian» թերթի գրասենյակ:

15 ակտիվիստներ աչքի են ընկել խաղաղ պահվածքով: Անվտանգության աշխատակիցները նրանց կանգնեցրել են լրատվական սենյակի մուտքի մոտ:

Ներկա գտնվող ոստիկանները պարզապես կողքից հետևել են գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերի հանդիպմանը քրդերի հետ:

Լրագրողների ներկայությամբ քրդերի հարցերով զբաղվող ակտիվիստ Մարկ Քեմփբելը հայտնել է իրենց պահանջները՝ մեղադրելով Թուրքիայի կառավարությանը քրդական ազգային փոքրամասնության դեմ պատերազմական գործողություններ հրահրելու մեջ:

Քեմփբելը նաև քննադատել է «The Guardian»-ին քրդական հարցը չլուսաբանելու համար:

Աղբյուր: The Guardian

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.