The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
September 15, 2011
Ադրբեջանցի լրագրողի ընտանիքի անդամներին ծեծել են, տունը՝ քանդել
Ադրբեջանցի լրագրողի ընտանիքի անդամներին ծեծել են, տունը՝ քանդել

Լրագրող Իդրաք Աբբասովի ընտանիքի անդամներին սեպտեմբերի 9-ին դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ նրանց տունը, որը գտնվում է Բաքվի արվարձաններից մեկում, մասամբ քանդել են էքսկավատորով՝ ապօրինի կառուցված լինելու պատրվակով:

Այս հարձակումն իրականացրել են պետական Բինագադի նավթարդյունաբերական ընկերության անվտանգության աշխատակիցները: Աբբասովը, ով «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտիուտ» ՀԿ անդամ է, հետաքննություն էր վարում ընկերության ապօրինի գործունեությունը բացահայտելու ուղղությամբ:

«Սա անկասկած պատժելի արարք է», - հայտարարում է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը: «Այս հարձակումը բացահայտորեն իրականացվել է Աբբասովին լռեցնելու նպատակով, քանի որ նրա հետաքննությունն անհանգստության առիթ էր Բինագադի նավթարդյունաբերական ընկերության համար: Այս դեպքը լույս է գցում այն դաժան մեթոդների վրա, որոնցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են խանգարել լրագրողներին: Բացի ուղղակիորեն լրագրողներին սպառնալուց և հարձակման ենթարկելուց, նրանք թիրախ են դարձնում լրագրողների ընտանիքները»:

Սեպտեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 11-ի շրջանոմ, Աբբասովի բարեկամների տուն, որտեղ նրանք ապրել են 25 տարի, ներխուժել են սևազգեստ տղամարդիկ:

Լրագրողի ծնողներին, եղբայրներին և նրանց երեխաներին դաժանաբար ծեծել են մահակներով: Հայրը, մայրը և եղբայրներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց: Լրագրողի հայրը գտնվում է կոմայի մեջ, իսկ մայրը և եղբայրը ուղեղի ցնցում են ստացել:

Աղբյուր: International Freedom of Expression Exchange

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել