The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
July 31, 2017
Լրագրողների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտվել է դատարանում
Լրագրողների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտվել է դատարանում
Լուսանկարը՝ Կենտրոն ՀԸ-ն

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահագն Մելիքյան նախագահությամբ ընթացող Դավիթ Դումիկյանի սպանության գործով ս.թ. հուլիսի 11-ին նշանակված հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողների՝ դռնբաց դատական նիստին ներկա գտնվելու և այն լուսաբանելու իրավունքը: Նկարահանող խմբին մինչ դատական նիստի մեկնարկը դահլիճից դուրս են հրավիրել դատական նիստի կարգադրիչները: Սա բացառիկ դեպք է, երբ դռնբաց դատական նիստի դահլիճից  լրագրողները հեռացվում են՝ առանց դատարանի համապատասխան որոշման:

Դռնբաց դատական նիստին լրագրողների մասնակցությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ: Քրեական դատավարության լուսաբանման խնդրին անդրադարձել է նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն իր R (2003) 13 հանձնարարականով, որը սահմանում է, որ հասարակությունը պետք է կարողանա ստանալ տեղեկություններ դատական իշխանության գործունեության վերաբերյալ, ուստի լրագրողները պետք է կարողանանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը: 

Արձանագրում ենք, որ տեղի է ունեցել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը:

Հաշվի առնելով, որ լրագրողների՝ դռնբաց դատական նիստեր լուսաբանելու իրավունքը հաճախակի խոչընդոտվում կամ սահմանափակվում է, կոչ ենք անում

դատական կարգադրիչներին՝ հարգել լրագրողների օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը և զերծ մնալ ինքնագործունեությունից,

բոլոր դատավորներին՝ ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը,

ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփոխումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը

Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին

ՀՀ դատական դեպարտամենտին՝ նախաձեռնել քայլեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը ապօրինաբար խոչընդոտած կարգադրիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ

«Կենտրոն» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում

 

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել