The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Ապրիլ 3, 2012
Լրագրողները ստորագրեցին «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգ»
Լրագրողները ստորագրեցին «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգ»

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը պատրաստել է «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգ», որի առաջին բաց քննարկումը տեղի ունեցավ մարտի 30-ից ապրիլի 1-ը Աղվերանում ԼՀԱ-ի կողմից կազմակերպված «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով դասընթացի ժամանակ:

Կանոնակարգը որոշ խմբագրումներից հետո` ապրիլի 1-ին, ստորագրվեց մասնակից 18 լրագրողների կողմից:

Ըստ ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի` «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգը» պատրաստվել է կազմակերպության հետ համագործակցող լրագրողների մասնակցությամբ` ընդհանուր աշխատանքային մոտեցումներ ձևավորելու համար, բայց այն կարող է օգտակար լինել յուրաքանչյուրին, ով ցանկանում է տարբերակել համացանցում առկա իրական և որակյալ հրապարակողներին կեղծ և ոչ հավաստի տեղեկություններ տարածողներից:

«Մենք կարևորում ենք մեր գործընկերների ներդրումը փաստաթղթի բարելավման գործում և առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հանդես գալ առաջարկություններով և մեկնաբանություններով»,- նշում է Դեհերյանը:

«Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով դասընթացը կազմակերպվել է «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացմանը` աջակցելով ՀՀ մարզային ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ընտրություններին ակտիվ մասնակցությանը:

Եռօրյա դասըթնացի օրերին մասնակիցներին ներկայացվեցին «Ընտրությունների լուսաբանման առանձնահատկությունները», «Լրագրողի էթիկան, իրավունքներն ու պարտականությունները ընտրությունների ժամանակ», «Ընտրական գործընթացների իրավական կարգավորումը» և այլ թեմաներ:

Դասընթացի մասնակիցներից Գագիկ Աղբալյանը, ով «Հայկական ժամանակ» օրաթերթի` Տավուշի մարզային թղթակիցն է, հետաքրքրված է ընտրությունների ժամանակ լրագրողների իրավունքներով:

«Լրագրողներս շատ ենք սիրում խոսել իրավունքներից, փորձում ենք ապացուցել ինչ-որ բաներ և երբեմն խախտում ենք այդ սահմանը, - ասում է Գագիկը և ավելացնում, - ընտրողն ու ընտրվողը նույնպես ունեն իրենց իրավունքները, և լրագրողները չպետք է հատեն այդ սահմանը: Շատ կարևոր էր դասընթացավարի տված գիտելիքները»:

Գագիկի հետ համաձայն է դասընթացի մասնակից միակ քաղաքացիական լրագրող գյումրեցի Արսեն Վարդանյանը, որ ԱԺ ընտրություններին կմասնակցի ոչ միայն որպես ընտրող, այլ նաև լուսաբանող անձնական բլոգի և սոցիալական ցանցերի միջոցով:

«Խաբված ընտրազանգվածը օր օրի կավելանա Գյումրիում, քանի որ ԶԼՄ-ները թերի են աշխատում և ներկայացնում են միայն մամլո հաղորդագրությունների կամ ասուլիսների հիման վրա տեղեկություններ: Բայց մեկը չկա, որ ցույց տա թե այդ հաղորդագրությունը իրականության հետ ինչ կապ ունի»,- ասում է Արսենը:

Իսկ դասընթացի վերաբերյալ Արսենը կարևորեց ոչ միայն տրամադրած գիտելիքներն, այլ նաև շփումը փորձ ունեցող մարդկանց հետ:

Մասնակիցներին նաև բաժանվեց թեմատիկ գրականություն, որը տրամադրել էին ԵԱՀԿ Երևանի գրասենյակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Մամուլի աջակցության «Ինտերնյուս» կազմակերպությունը:

«Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում պատրաստվում է Ditaket.am մարզային լրատվական հարթակ և Irazek.am ընտրական կարգի մասին պատմող ինտերակտիվ հարթակը, որոնք մոտ օրերս հասանելի կլինեն առցանց հարթակում: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել