Սեմինարներ
Հունվար 31, 2012
ՄՏԻ-ը հայտարարում է լրագրության կրթաթոշակներ
Վերջնաժամկետ՝ 03/01/2012
ՄՏԻ-ը հայտարարում է լրագրության կրթաթոշակներ

9-ամսյա կրթաթոշակ ստանալու համար կարող են դիմել գիտության, տեխնոլոգիայի, շրջակա միջավայրի, բժշկության ոլորտները լուսաբանող լրագրողները:

«Knight Science Journalism Fellowships» կրթաթոշակը նախատեսված է միջազգային և ԱՄՆ  լրագրողների համար Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտներում (ՄՏԻ) կայանալիք մեկամյա ուսուցման համար, որն իր մեջ կներառի աուդիտորական դասընթացներ, դասախոսություններ և հարցազրույցներ պրոֆեսորադասախոսական կազմի անդամների հետ:

Մասնակիցները կստանան ԱՄՆ $ 65 000 կրթաթոշակ գումարած ուսման վարձը: Կհատուցվեն նաև առողջության ապահովագրության, հետազոտական ճանապարհորդությունների, գիտաժողովի, ինչպես նաև ՄՏԻ-ի ու Հարվարդի ռեսուրսներից օգտվելու ծախսերը:

Դիմորդները պետք է տիրապետեն անգլերենին և ունենան լրագրողի, խմբագրի, պրոդյուսերի, նկարիչ-պատկերազարդողի կամ ֆոտոլրագրողի առնվազն երեք տարվա փորձ: Դիմել կարող են թերթերում, ամսագրերում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ առցանց պարբերականներում աշխատող մասնագետներ:

Մինչև մարտի 1-ը անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն, ռեզյումե, ծրագրի առաջարկ, աշխատանքի նմուշներ և 4 երաշխավորագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Աղբյուր` Ijnet

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.