The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Հունվար 20, 2013
2012 թվականի ընթացքում ԼՀԱ-ի իրականացրած հետազոտությունները
2012 թվականի ընթացքում ԼՀԱ-ի իրականացրած հետազոտությունները

Ցանկացած երկրի համար էլեկտրոնային բովանդակության զարգացման խնդիրը տարեցտարի դառնում է կարևորագույն հարցերից մեկը: Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին այս պահին արդեն օգտվում է համացանցից, իսկ դա նշանակում է համացանցում առկա հայերեն բովանդակությունը, որն իր ազդեցությունն է ունենալու երկրի քաղաքացու կարծիքի և դիրքորոշման ձևավորման վրա, ժամանակի ընթացքում միայն առավել մեծ նշանակություն կունենա: Տեղական քոնթենթ (կամ բովանդակություն) եզրի տակ մենք հասկանում ենք մայրենի կամ օտար լեզուներով ինտերնետում հասանելի տեղեկատվություն, որն անմիջական առնչություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

Համացանցի հայկական տիրությում բովանդակության միտումների և առկա խնդիրների մասին պատկերացում կազմելու համար «Լրագրողներ հանուն աագայի» ՀԿ-ը 2012 թ-ին նախաձեռնեց երկու փորձարարական հետազոտություններ, ինչպիսիք երբևէ չէին իրականացվել:

Դրանցից էր «Հայկական առցանց ԶԼՄ-ների դիտարկումը 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ» խորագրով ուսումնասիրությունը, որի նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ-ի աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից` նախընտրական 3 ամիսների և հետընտրական 2 շաբաթների ընթացքում` փետրվարի 6-ից մայիսի 20­-ը ընկած ժամանակահատվածում (ընդհանուր 105 oր): Նման մշտադիտարկում Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում իրականացվեց առաջին անգամ:

Մշտադիտարկման էլեկտրոնային տարբերակը տես այստեղ` Առցանց ԶԼՄ-ների դիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ:

Իսկ երկրորդը «Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրությունն է: Այստեղ քննարկվել են ինտերնետի հայկական տիրույթում էլեկտրոնային բովանդակության զարգացման վրա անմիջական ազդեցություն ունեցող ոլորտները և դրա հետագա ազդեցությունը ներքին թրաֆիկի մասնաբաժնի ավելացման վրա: Սույն զեկույցում ԼՀԱ-ի աշխատանքային խումբը փորձել է ներկայացնել Հայաստանում էլեկտրոնային բովանդակության զարգացմանը վերաբերող ներկա իրավիճակը' վեր հանելով առավել հրատապ խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները:

Այս հետազոտության էլեկտրոնային տարբերակը տես այստեղ` «Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն:

Ուսումնասիրություներն իրականացվել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտած տեսակետները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության տեսակետները: 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել