Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) կազմակերպում է ռադիո ռեպորտաժների, պատմությունների, ակնարկների լրագրողական մրցույթ` նվիրված Հայաստանում երիտասարդության խնդիրներին:
Մրցույթի նպատակը Երեւանից դուրս բնակվող երիտասարդներին աջակցելն է' նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ Հայաստանում երիտասարդության հիմնական խնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:
Լրագրողական մրցույթն անցկացվում է ՊԽԼԻ Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որը գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Նախագծի նպատակը լրագրողների ներուժի հզորացմանը նպաստելն է հատկապես երկրի հեռավոր շրջաններում, որտեղ լրատվամիջոցները հատկապես խոցելի են եւ պակաս զարգացած:
Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ռադիոկայանները ներկայացնող լրագրողներն ու անկախ ռադիոթղթակիցները:
Ռադիո ռեպորտաժները պետք է հեռարձակված լինեն 2011-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 19-ը եւ կարող են ներկայացնել առողջապահության, գործազրկության, կրթության, արտագաղթի խնդիրները, խաղաղարար նախագծերը կամ նախաձեռնությունները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական այլ թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող երիտասարդներին:
Ռադիոնյութերը պետք է չգերազանցեն 4 րոպեն:
Նյութերը կարող են ներկայացվել մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 19-ը, ժամը 17:00:
«Երիտասարդության ձայնը ռադիոյում» մրցույթին ժյուրիի կողմից հաղթող ճանաչված 3 հեղինակները կպարգևատրվեն դրամական մրցանակներով.
1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 55 000 դրամ,
2-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 45 000 դրամ,
3-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 35 000 դրամ:
Ռադիոռեպորտաժների ձայնագրությունները եւ լրացված հայտը կարող եք ուղարկել iwprarmenia@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ բերել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի գրասենյակ, Կողբացի 39 հասցեով:
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2011-ի դեկտեմբերի 22-ին, «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերում «Երիտասարդության ձայնը» ռադիո հաղորդման շրջանակներում, որի ընթացքում կհեռարձակվեն ու կքննարկվեն նաեւ լավագույն ռադիոռեպորտաժները:
Հավելյալ տեղեկությունների ու հայտի ձեւը ստանալու համար կարող եք զանգահարել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ` + 374 10 53 92 04 հեռախոսահամարով կամ գրել iwprarmenia@gmail.com էլ-փոստի հասցեին:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը նպաստում է հակամարտությունների եւ զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը` գործելով աշխարհի 2 տասնյակ երկրներում եւ շրջաններում: Կազմակերպության գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների վերապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման եւ այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը զարգացող երկրներում եւ միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության եւ կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը:
Հայաստանում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը օգնում է հասարակության տեղեկացվածության բարձրացմանն ու նպաստում նշանակալի երկխոսությունների կառուցմանը` տեղացի լրագրողների հմտություններն ու ներուժը զարգացնելով:
Աղբյուր` IWPR
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել