The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Հունիս 20, 2014
Շաբաթվա ցանցահոս. Ցատկոտող շունը` Ֆուտբոլի աշխարհի խաղերի ակտիվ երկրպագու
Շաբաթվա ցանցահոս. Ցատկոտող շունը` Ֆուտբոլի աշխարհի խաղերի ակտիվ երկրպագու

Ջորջ անունով այս շունը սպորտի մեծ սիրահար է և կարող է ժամերով դիտել ֆուտբոլային մրցաշարեր՝ առանց հոգնելու և առանց գիտակցելու, թե ով է հաղթում և ով պարտվում: Նա պարզապես ուրախությունից ցատկոտում է, երբ հեռուստաէկրանին տեսնում է կանաչ դաշտով վազող խաղացողներին: Տեսանյութն այստեղ:

Դուք ևս վարակվե՞լ եք Ֆուտբոլի աշխարհի խաղերին հետևելու մոլուցքով

Այս տարվա Աշխարհի խաղերը թվային և սոցիալական ցանցերում բավականին մեծ աշխուժություն մտցրին: 32 մրցակից թիմերից 30-ն ունեն թվիթերյան պաշտոնական էջ, և յուրաքանչյուր խմբից առնվազն մեկ խաղացող ներկայացնում է իր թիմը` ներառյալ Իրանը, որտեղ Թվիթերն արգելված է:

Թվիթերն իր հերթին նկարահանել է ուսումնական տեսանյութ, որի նպատակն է նպաստել #WorldCup հաշթեգի զանգվածային կիրառմանը:

 

Իրաքը 5 շրջաններում ամբողջությամբ արգելափակել է ինտերնետը

221 Իրաքի կապի նախարարությունը երկրի ինտերնետ-մատակարարներին հրահանգել է ամբողջությամբ արգելափակել ինտերնետը երկրի 5 շրջաններում: Ինչպես հաղորդում է Mashable.com-ը՝ սա իրաքյան կառավարության ամենավերջին փորձն է՝ արգելել ռազմատենչ խմբերի` ինտերնետի և սոցիալական մեդիայի օգտագործումը, քանի որ դրանք օգտագործվում են քարոզչության տարածման և շարքերը համալրելու միտումներով:

Իրաքի և Լևանտի իսլամական պետության ռազմատենչ խումբն իր կայքում կիրակի օրը հրապարակել էր գրաֆիկական նկարներ, որում պատկերված էր տասնյակ իրաքցի զինվորների կոտորածը: Հայտնի չէ` կառավարությունը կապ ուներ այդ նկարների հետ, թե ոչ: Ինտերնետի արգելափակման հրահանգից մեկ շաբաթ առաջ արգելափակվել էր նաև Ֆեյսբուքի, Թվիթերի և Յութուբի էջերը:

 

Ձերբակալություններ Բրիտանիայում՝ Ֆեյսբուքում վիրավորական գրառում կատարելու համար

Theguardian.com-ը հաղորդում է, որ 21-ամյա Ջեիք Նյուսոմին բրիտանական ոստիկանությունը ձերբակալել և մեղադրանք է ներկայացրել սոցցանցում տեղադրած գրառման համար, որն իր բնույթով չափազանց վիրավորական է, անպարկեշտ կամ լի սպառնալիքով:

Ֆեյսբուքյան էջում Ջեիքն իր գրառումը կատարել էր բրիտանական Լիդս քաղաքում ապրիլի 30-ին տեղի ունեցած այն դեպքից հետո, երբ աշակերտներից մեկը դանակահարել և սպանել էր իր ուսուցչուհուն: Դեպքից երկու օր անց Ջեիքը գրել էր, որ ուրախ է ուսուցչուհու մահվան համար և խղճում է աշակերտին: Գրառումը  2000-ից ավելի տարածում էր ունեցել և դարձել սոցցանցերում քննարկումների առարկա:

Նույն դեպքի առնչությամբ, սրանից մեկ ամիս առաջ նմանատիպ գրառման համար էլ 8 շաբաթյա ազատազրկման է ենթարկվել 42-ամյա Ռոբերտ Ռիլեյը: Իր թվիթերյան հաշվին նա գրել էր, որ կսպաներ նաև ուսուցչուհու գործընկերներին:  Սա ևս բողոքի ալիք բարձրացրեց սոցցանցերում: Ռոբերտի թվիթերյան հաշվին եղան բազմաթիվ վիրավորանք պարունակող գրառումներ, այդ թվում` ռասիստական:

 

Վիդեո խաղերի աշխարհի ամենամեծ հավաքածուն վաճառվել է 750.000 դոլարով

222

Theguardian.com-ը հայտնում է, որ վիդեո խաղերի աշխարհի ամենամեծ հավաքածուն, որը պարունակում է 11.000 տարբեր խաղեր, 750.000 դոլարով վաճառվել է աճուրդի ժամանակ: Հավաքածուն, որը մեծ չափերի համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, աճուրդի ժամանակ որպես նախնական գին ունեցել է 1 դոլար արժողություն: Սակայն 11 օր անց, երբ արդեն առաջադրվել էին 56 գնային առաջարկներ, գինն աննախադեպ աճ է գրանցել: Հավաքածուն վաճառող Մայքլ Թոմասոնը Նյու Յորքից, խոստովանում է, որ ստիպված էր վաճառել այն:

«Պարզապես ունեմ մոտ բարեկամներ և մեծ ընտանիք, որոնք օգնության կարիք ունեն»,– բացատրում է Թոմասոնը: –«Չնայած չեմ ցանկանում բաժանվել այս խաղերից, բայց պարտականություն ունեմ ուրիշների հանդեպ, և աճուրդն ինձ կօգնի դրանք իրականացնել»:

Թոմասոնն իր 11.000-անոց հավաքածուն սկսել է հավաքել 1982 թվականից և դեռևս 2012-ին Գինեսի ռեկորդների գրքում գրանցել է այն` որպես 20 տարում վիդեո խաղերի ամենամեծ հավաքածու՝ 10,607 խաղերով: Իսկ մնացած 400-ը համալրել է այս երկու տարիների ընթացքում: Հավաքածուի նախկին տերն ասում է, որ նորից սկսելու է հավաքել այն, և հնարավոր է, որ կրկին գրավի Գինեսի ուշադրությունը:

 

Պատրաստեց Աննա Խաչատրյանը

Աղբյուր՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել