The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Իրան
Հոկտեմբեր 10, 2011
Իրանի մշակույթի նախարարը BBC-ի մեղադրանքներն անհիմն է համարում
Իրանի մշակույթի նախարարը BBC-ի մեղադրանքներն անհիմն է համարում

Իրանի մշակույթի նախարար Սեյեդ Մոհամադ Հոսեյնին BBC-ի համաշխարհային ծառայության տնօրեն Պիտեր Հորոքսի մեղադրանքներն այն մասին, որ BBC-ի համար աշխատող լրագրողների բարեկամները ճնշման են ենթարկվել կառավարության կողմից, անհիմն է համարում:

«BBC-ին առաջ էր տանում Բրիտանիայի գաղութային քաղաքականությունը, հասարակության մեջ առաջացնում էր հակասություն, հետևաբար նրա գործունեությունը Իրանում դադարեցվեց»,- ասել է Հոսեյնին Trend-ի հետ հարցազրույցում:

Ըստ Հորոքսի՝ այն բանից հետո, երբ BBC-ին վավերագրական ֆիլմ ցուցադրեց Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի մասին, ֆիլմի վրա աշխատողներից վեցը ձերբակալվեցին, իսկ BBC-ի համար աշխատող տասը անձանց ընտանիքներ հայտնվեցին ճնշման տակ:

«Այն լրագրողները, ովքեր համագործակցում են արտասահմանյան մամուլի հետ, զգուշացվել են ուշադիր լինել այն պարբերականների հարցում, որոնց գործունեությունը հակասում է Իրանի պետական շահերին: Որոշ լրագրողներ պատժվել են», - ասել է նախարարը Trend-ի հետ զրույցում:

«Շատ մարդիկ են ժամանել Իրան լրագրողի անվան տակ, սակայն շուտով բացահայտվել են որպես լրտեսներ», - ասել է Հոսեյնին: Ըստ նախարարի՝ Իրանում խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է, և բոլոր պայմաններն ստեղծված են մամուլի ազատ աշխատանքի համար: Երկրում գրանցված է 4 500 լրատվամիջոց, որոնցից ներկայումս գործում են 3 000-ը :

Աղբյուր: Trend.az

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել