The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Իրան
Հունվար 20, 2016
Իրանն ազատ է արձակել «Վաշինգտոն փոստի» լրագրող Ջեյսոն Ռեզայանին
Իրանն ազատ է արձակել «Վաշինգտոն փոստի» լրագրող Ջեյսոն Ռեզայանին

«Վաշինգտոն փոստի» լրագրող Ջեյսոն Ռեզայանը, ով Իրանում բանտարկված էր ավելի քան մեկ տարի, ազատ է արձակվել: Սա արվում է այն օրերին, երբ Թեհրանը պատրաստվում է պատմական միջուկային համաձայնագիր իրականացնել արեւմտյան առաջնորդների հետ:  Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ հինգերորդ ամերիկացին ազատ է արձակվել իրանական բանտարկությունից:

Ավելի ուշ՝ շաբաթ օրը, Թեհրանի դատախազը հայտարարել էր, որ երկքաղաքացիություն ունեցող չորս անձ արդեն ազատ են արձակել: Այս քայլը ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման մաս էր, ինչը Ամերիկյան կառավարության կողմից համարվում է գթասրտություն:

Ռեզայանի փակ դատավարությունը սկսվել էր մայիսին, երբ նա հայտնվել էր դատարանում՝ մեղադրվելով լրտեսության, գաղտնի տեղեկատվություն հավաքելու եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ քարոզչություն տարածելու մեջ: 39-ամյա լրագրողը, ով ունի Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն, ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին Թեհրանում՝ իր տանը, կնոջ՝ Յեգանե Սալեհիի, ով նույպես լրագրող է, եւ երկու ընկերների հետ: Ընկերներին ձերբակալելուց կարճ ժամանակ անց ազատ են արձակել, մինչդեռ Սալեհիին ազատ են արձակել հոկտեմբերին գրավի դիմաց, եւ նրա համար առանձին դատավարություն է ընթանում:

«Վաշինգտոն փոստի» լրագրողը չճշտված մեղադրանքների հիման վրա կալանքի տակ է պահվել ավելի քան 7 ամիս, մինչ դատարանի առաջ կանգնելը: Լինելով բանտում Ռեզայանը հաղորդակցվելու սահմանափակ հնարավորություն է ունեցել միայն իր փաստաբանների ու ընտանիքի անդամների հետ:

Իրանական «Մեհր» (Mehr) լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ռեզայանը ազատ արձակված բանտարկյալներից մեկն է: «Հիմնվելով ազգային անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների, ինչպես նաեւ մեր կառավարման համակարգի ազգային շահերի վրա՝ երկքաղաքացիություն ունեցող չորս բանտարկյալներ ազատ են արձակվել»,- ըստ «Մեհրի»` ասել է դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա Աբբաս Ջաֆարի Դոլաթաբադին:

Աղբյուրը` The Guardian                                

Լուսանկարը՝ Վահիդ Սալեմի/ «Ասոշեյթեդ պրես»

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել