The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Իրան
September 23, 2011
Իրանն ազատ է արձակում արշավորդներին, սակայն բազմաթիվ լրագրողներ բանտերում են
Իրանն ազատ է արձակում արշավորդներին, սակայն բազմաթիվ լրագրողներ բանտերում են
Լրագրողների պաշտպանության կոմիտեն ողջունել է ամերիկացի լրագրող Շեյն Բոյերի և նրա ընկեր Ջոշ Ֆաթալի ազատումը Թեհրանի Էվին բանտից 1 միլիոն ԱՄՆ դոլար գրավի դիմաց:

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ Բոյերը և Ֆաթալը երկու տարվա անարդար բանտարկումից հետո վերջապես ազատ են», - ասել է Կոմիտեի տնօրեն Ջոել Սայմոնը: «Այսօր մենք պետք է ուշադրություն դարձնենք այն տասնյակ իրանցի լրագրողներին, ովքեր գտնվում են երկրի բանտերում՝ ամեն օր բախվելով անարդարության հետ և ենթարկվելով խոշտանգումների: Մենք կոչ ենք անում Թեհրանին ազատել բոլոր անարդարացիորեն բանտարկված լրագրողներին»:

Իրանի իշխանությունները ձերբակալել էին Բոյերին, Ֆաթթալին և Սարա Շրաուդին 2009 թվականի հուլիսին, երբ նրանք արշավում էին Իրաքի սահմանի մոտակայքում: Բոյերը, ով հանդիսանում է New America Media լրատվամիջոցների միության թղթակիցը, այդ ժամանակ աշխատանքի մեջ չէր: Շրաուդին ազատ էին արձակել սեպտեմբերին, մինչդեռ Բոյերն ու Ֆաթթալը դատապարտվել էին 8 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով լրտեսության և Իրանի սահմանն ապօրինի կերպով հատելու մեջ:


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել