Աշխատանք
Հոկտեմբեր 11, 2011
«Ինտերնյուս»-ը աշխատանքի է հրավիրում լրագրողի
Վերջնաժամկետ՝ 10/12/2011
Ինտերնյուս»-ը աշխատանքի է հրավիրում որակավորված եւ փորձառու լրագրողի՝ Media.am (www.media.am) կայքի խմբագրությունում աշխատելու համար։
Աշխատանքի նկարագրություն`
- գրել վերլուծական եւ քննադատական հոդվածներ Հայաստանի լրատվական դաշտում առկա տարբեր հարցերի/խնդիրների մասին,
- պատրաստել մուլտիմեդիա պատմություններ լրատվական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների եւ զարգացումների մասին,
- մասնակցել համապատասխան միջոցառումների, իրականացնել հարցազրույցներ, գրել, խմբագրել եւ ներբեռնել բովանդակությունը կայքում,
- համակարգել «Ինտերնյուս»-ի ներկայությունը սոցիալական ցանցերում,
- սերտորեն համագործակցել խմբագրական կազմի հետ՝ աջակցելու լրացուցիչ պարտականությունների կատարման գործում։
Անհրաժեշտ մասնագիտական և աշխատանքային հմտություններ`
- բարձրագույն կրթություն եւ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ լրագրության, մեդիա եւ արվեստի քննադատության կամ համապատասխան այլ ոլորտներում,
- լրատվական դաշտում առկա խնդիրների մասին լավ իմացություն,
- նորություններ գրելու եւ խմբագրելու գերազանց հմտություններ,
- սոցիալական ցանցերում աշխատելու լավ իմացություն,
- կազմակերպչական ու հաղորդակցման գերազանց ունակություններ, բանավոր եւ գրավոր հայերենի գերազանց իմացություն: Անգլերենի եւ ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- թիմային աշխատանքում ընդգրկվելու եւ ինքնուրույն ու արդյունավետ աշխատելու կարողություն, ստեղծագործ շարադրանքի ունակություն, ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
- մուլտիմեդիա բովանդակության հետ աշխատելու եւ կայքերի համար աուդիո ու վիդեո նյութեր պատրաստելու փորձը ցանկալի է։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2011 թվականի հոկտեմբերի 12-ը
Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ուղարկել gegham[at]internews.am էլեկտրոնային հասցեին։
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել