Մրցանակներ
Հունվար 30, 2012
Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի 2012 թ-ի մրցանակաբաշխություն
Վերջնաժամկետ՝ 03/02/2012
Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի 2012 թ-ի մրցանակաբաշխություն

Կանանց միջազգային մեդիա հիմնադրամը (IWMF) ընդունում է 2012 թվականի մրցանակաբաշխության հայտեր:

Կան երկու ամենամյա մրցանակներ` «Լրագրողական խիզախություն», որին կարժանանան երեք կին լրագրողներ, ովքեր կոռուպցիայի բացահայտման կամ մարդու իրավունքների պաշտպանության պատճառով ենթարկվել են քաղաքական հետապնդումների, և «Ողջ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների» մրցանակ, որը կտրվի այն լրագրողներին, ովքեր բարձր են պահում լրագրության սկզբունքները և օրինակ ծառայում մյուսների համար:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար կարող են դիմել լրագրության ցանկացած ոլորտում (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, առցանց) ներկայումս աշխատող կին լրագրողներ, իսկ «Ողջ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների» մրցանակին արժանանալու համար` նաև թոշակառու լրագրողներ:

Լրագրողները չեն կարող հայտավորել իրենք իրենց: Նրանց պետք է ներկայացնեն իրենց գործընկերները, գործատուները կամ այլ լրագրողներ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 2-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Source: Ijnet

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.