The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հոկտեմբեր 28, 2016
Ծառուկյանից պահանջում են ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից եւ նրա թղթակցից
Ծառուկյանից պահանջում են ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից եւ նրա թղթակցից

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։ Այս առիթով լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է, որ լրագրող Սիսակ Գաբրիելյանը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երեւանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին եւ հարցրել նրա՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։

«Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, հիշատակել է  2000 խանութ կառուցելն ու 3 տարով անհատույց տրամադրելը փոքր եւ միջին ձեռնարկատերերին, «Ազատության» թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյոք Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ իր փողերո՞վ է կառուցել այդ խանութները, թե՞ մասնակցություն են ունեցել նաեւ դրանց գործարկողները։ Դա հունից հանել է պատգամավոր-գործարարին, եւ նա Սիսակ Գաբրիելյանին վիրավորել է «մուտիլովշիկ» եւ «պատրաստված շպիոն» արտահայտություններով։ Ավելին՝ Ծառուկյանը հայտարարել է, թե այն, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր «տոկոսների տակ է» գտնվում, լրագրողի, նրա «պատրաստողի ու ուղարկողի երեսից է»», - արձանագրված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները նշում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք փորձում են երկրի չլուծված խնդիրները բարդել ԶԼՄ-ների ու լրագրողների վրա՝ անտեսելով իրական մեղավորներին։

«Առավել եւս առաջին դեպքը չէ, երբ այդ անձինք լրատվամիջոցների ներկայացուցիչներից անհաճո հարց կամ դիտարկում լսելիս՝ կորցնում են ինքնատիրապետումը եւ անցնում են վիրավորանքների, ինչը չի կարող վրդովմունք չառաջացնել լրագրողների շրջանում։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք Գագիկ Ծառուկյանից ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից եւ թղթակից Սիսակ Գաբրիելյանից՝ նրանց հանիրավի վիրավորելու համար եւ ապագայում բացառել նման բառապաշարով լրագրողների հետ խոսելը»։

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել