The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 8, 2013
iKin.am բլոգը կմիավորի հաշմանդամություն ունեցող կանանց
Մարինե Մելիքսեթյան
Ուսանողի հայացք
iKin.am բլոգը կմիավորի հաշմանդամություն ունեցող կանանց
iKin.am

Մարտի 8-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ iկին.am կայքի շնորհանդեսը: Ըստ կայքի համակարգողների` սա առաջին բլոգային հարթակն է համացանցի հայկական տիրույթում, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հանար: Նման հարթակի ստեղծման նպատակն է հնարավորություն տալ հաշմանդամ կանանց և աղջիկներին քննարկելու իրենց հուզող հարցերը, բարձրաձայնելու խնդիրները, կիսվելու փորձով ու հաջողություններով:

«Ամենակարևոր նպատակն է խրախուսել հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները, պատմեն իրենց պատմությունները, անկեղծանան, լինեն ավելի համարձակ և կոտրեն այն կարծրատիպերը, որոնք կան այսօր Հայաստանում` հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ»,- նշեց iկին.am բլոգի խմբագիր Զառա Բաթոյանը:

Ըստ նրա, հաշմանդամ կանայք Հայաստանում հիմնականում մեկուսացած են հասարակությունից` հենց հասարակական կարծրատիպերի և ընտանիքի վերաբերմունքի պատճառով:

Միջոցառման ընթացքում Զառա Բաթոյանը ներկայացրեց կայքի բոլոր խորագրերը` առանձնացնելով դրանցից մեկը` «Իմ օրագիրը», որտեղ կլինեն կանանց օրագրային գրառումները, պատմություններն իրենց կյանքի մասին: Բաթոյանը հույս հայտնեց, որ այստեղ զետեղված միանման խնդիրների վերաբերյալ պատմող պատմությունները միավորման առիթ կհանդիսանան:

Կայքի շնորհանդեսից զատ, ներկայացվեց նաև «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկը, որը թարգմանվել և հրատարակվել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կազմակերպության կողմից: Գրքույկը լավ ուղեցույց է կանանց համար, ում հետաքրքրում են հետևյալ հարցերի պատասխանները. ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հղիության ընթացքում, ինչպե՞ս կարող է հաշմանդամություն ունեցող կինը ինքնուրույն խնամել իր երեխաներին:

Գրքույկը տպագրվել է ընդամենը 50 օրինակից և անվճար կբաժանվի ՀԿ-ի կազմակերպած սեմինարների մասնակիցներին, իսկ մի մասն էլ կպահվի կազմակերպության գրադարանում: Հետագայում նախատեսվում է հավելյալ տպաքանակ հրատարակել` այն ավելի լայն լսարանին հասանելի դարձնելու համար: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել