The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
July 7, 2012
Ակտիվ օգտատերերը հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման թեմայով սեմինարին
Ակտիվ օգտատերերը հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման թեմայով սեմինարին

Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռեւս Հայաստանի եւ հայերի առաջնային խնդիրներից են եւ կմնան այդպիսին, մինչեւ որ չլուծվեն: Թե երբ կգա այդ օրը, կամ արդյոք կգա ընդհանրապես, ոչ ոք չգիտի, սակայն մեզնից յուրաքանչյուրը կարող է իրական եւ մոտ դարձնել այն: Դրան էլ ավելի նպաստում է չորրորդ, թվային, հեղափոխությունը: Այն հեշտացրեց ամեն մարդու
ներգրավվածությունն այս կամ այն խնդրի լուծման գործում, պարզեցրեց լոկալ եւ միջպետական կոմունիկացիան:

Այս տեսակետից շատ կարեւոր է այն ամենն, ինչ կատարվում է համացանցում եւ այն մարդիկ, որոնք ներգրավված են այդ գործընթացներում: Այդ ամենն հաշվի առնելով, Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնը կազմակերպել էր «Նոր մեդիաներում հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը. ստերեոտիպների մեղմացում» թեմայով չորսօրյա սեմինար, կցելով թրեյնինգին համացանցում քիչ թե շատ ակտիվ մասնակիցների: Սեմինարն անցկացվում էր միաժամանակ Հայաստանում եւ Թուրքիայում:

«Հանրությանը կրթելը երկար եւ դժվար գործընթաց է: Այնինչ այդ գործընթացը կարելի է զգալիորեն հեշտացնել ավանդական լրատվամիջոցների եւ մասնավորապես բլոգերների եւ սոգիալական մեդիայի այլ ակտիվ օգտատերերի միջոցով», - նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Այսպիսով՝ սեմինարի հիմնական նպատակը «նոր մեդիաների օգտատերերին» ստերեոտիպներն հասկանալու, այնուհետեւ դրանք մեղմացնելու փորձեր անելու, արդյունավետ կոմունիկացիա վարելու, համոզելու հմտություններին ծանոթացնելն էր, ինչպես նաեւ ազգայնականության հիմունքները ներկայացնելը:

Սեմինարն իր մեջ ներառում էր տարատեսակ անհատական եւ խմբային վարժություններ, խնդիրներ, թեմատիկ կինոդիտումներ եւ դրանց քննարկումներ: Վարժություններից առաջինը պարզագույն, ձեռքի ուժի, խնդիր էր: Նպատակը՝ շահել առավելագույն միավորները: Արդյունքում՝ զրոյական, լավագույն դեպքում մեկական միավորներ հնարավոր քսանի փոխարեն: Պատճառը՝ խնդրի սխալական պատկերացում: Այն, ինչին ականատես ենք լինում ամեն օր եւ ինչը շատ նման է ավելի խոշոր եւ լուրջ, անգամ հարեւան պետությունների հետ մեր ունեգած խնդիրներին:

Լավագույն արդյունքին հասնելու գաղտնիքը փոխշահավետությունն ընկալելու եւ էգոիստի մտածելակերպից հրաժարվելու մեջ է: Հազվադեպ է, որ հարցերը լուծվում են ուժ գործադրելու եւ դիմացինին տապալելու փորձեր անելու շնորհիվ: Երբեմն այլ ճանապարհներ փնտրելու եւ այլ լուծումներ գտնելու արդյունքն անհամեմատ մեծ է:

Այդ արդյունքին հասնելու համար հավասարապես կարեւոր բաղադրիչների մասին սեմինարի ընթացքում անցկացվց ընդլայնված զրույց: Հաջողության հասնելու հիմնական գրավականն, ըստ ՄԶՄԿ-ի, սեփական աշխարհայացքի վերանայումն ու հոգեբանության ձեւափոխումն է:

Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ ինքն իր համար սահմանում է թուրք ժողովրդի հստակ պատկեր, կամ ստանում այդ պատկերն ու նկարաքրությունը դաստիարակության ընթացքում: Ստերեոտիպներն առկա են անգամ լրատվամիջոցներում, ինչը բերում է դրանց էլ ավելի տարածմանը: Ազատվել դրանցից կամ փորձել կոտրել դրանք բավականին դժվար է: Եւ հենց այստեղ է, որ օգնության պետք է հասնի համացանցի ակտիվ զանգվածն՝ այն մարդիկ, ում ասածները տարածվում են առավել արագ, յուրահատուկ ձեւով:

Սեմինարի ավարտին կրկին առավել արդյունք գրանցելու վարժություն: Այս անգամ իրավիճակն ավելի է նման մեր ունեցած խնդիրներին՝ նախկինում թշնամող երկու երկրների գործարք, բանակցային գործընթաց: Կիրառվում են բոլոր ստացած հնարքները: Արդյունքը՝ շատ ավելի մոտ առավելագույնին: 

հեղինակ` Շարմաղ Սաքունց

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել