The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Թուրքիա
September 16, 2011
Հրանտ Դինքի մրցանակակիրներն են Ահմեթ Ալթանը և Լիդիա Կաչո Ռիբեյրոն
Հրանտ Դինքի մրցանակակիրներն են Ահմեթ Ալթանը և Լիդիա Կաչո Ռիբեյրոն

Երեկ երեկոյան Ստամբուլում «Հրանտ Դինք» հիմնադրամը երրորդ անգամ հանձնեց Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը: Ավանդաբար մրցանակը «կիսում են» երկու գործիչ. այս անգամ մեկը Թուրքիայի քաղաքացի է, մյուսը` Մեքսիկայի:

Ինչպես նշում է Հրանտ Դինքի հիմնադրամը, մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց»:

Այս տարի Թուրքիայից մրցանակին արժանացավ «Թարաֆ» թերթի խմբագիր Ահմեթ Ալթանը:

«Ոչ թե ուրախությամբ, այլ ամոթով եմ ստանում այս մրցանակը: Թուրքիայի 70 միլիոն մարդու հետ ես չկարողացա կանխել Հրանտի սպանությունը: 70 միլիոն մարդու հետ ես չկարողացա հայտնաբերել իրական ոճրագործին: Ամոթով ստանալով մրցանակը` այն որպես ավանդ պիտի պահեմ, մի օր Հրանտի ոճիրը բացահայտողին այն վերադարձնելու համար», – իր ելույթում ասել է Ալթանը:

Թուրքիայից դուրս Հրանտ Դինքի անվան մրցանակը տրվել է մեքսիկացի իրավապաշտպան, կանանց իրավունքների համար պայքարող Լիդիա Կաչո Ռիբեյրոյին: Վերջինիս պատվավոր մրցանակը հանձնել են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և նախորդ տարվա դափնեկիր թուրքական «Գիտակցված բողոքի» շարժման ներկայացուցիչներից մեկը:

Նշենք, որ նախորդ տարի մրցանակի էր արժանացել նաև իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը:

2009 թվականին մրցանակը ստացել էին թուրք լրագրող Ալփեր Քերմիշը և հրեա լրագրողուհի Ամիրա Հասը:

Աղբյուր: Epress.am

 

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել