Թուրքիա
September 14, 2011
Հրանտ Դինքի անվան մրցանակը կհանձնվի սեպտեմբերի 15-ին Ստամբուլում
Հրանտ Դինքի անվան մրցանակը կհանձնվի սեպտեմբերի 15-ին Ստամբուլում

Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությունն արդեն երրորդ անգամ տեղի կունենա Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին Ստամբուլում:

Ամեն տարի մրցանակը հանձնվում է երկու մարդու, որոնք Թուրքիայում և նրա սահմաններից դուրս պայքարում են խտրականությունների, ռասիզմի և բռնության դեմ՝ վտանգի ենթարկելով իրենց, օգտագործելով խաղաղության լեզուն և, այդպիսով, ոգեշնչելով այլոց:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Ստամբուլի Քեմալ Ռեշիթ Ռեյ համերգային դահլիճում տեղի ժամանակով 20:00-ին:

Մրցանակաբաշխությունը ուղիղ եթերով կհեռարձակվի www.hrantdink.org և www.hrantdinkaward.org կայքերում:

Աղբյուր: Hrantdink.org 

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.