The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՔոփիՓաստ
Փետրվար 26, 2013
Ինչպես համացանցում պաշտպանվել գրագողությունից
Մարինե Մելիքսեթյան
Ուսանողի հայացք
Ինչպես համացանցում պաշտպանվել գրագողությունից

Համացանցի տարածումը, համացանցից օգտվողների և լրատվություն տարածող կայքերի թվի կտրուկ աճը բերեց նրան, որ յուրաքանչյուր օգտատեր զգաց տեղեկատվություն տարածելու հզոր հնարավորությունը: Սա լավ է, բայց կա մի բայց. ոչ բոլոր լրատվական կայքերի տերերն են գիտակցում կամ չեն ցանկանում գիտակցել, որ ուրիշի ստեղծած տեղեկատվությունը սեփական էլեկտրոնային հարթակով տարածելը` առանց սկզբնաղբյուրին տեղյակ պահելու կամ առնվազն նշելու, հեղինակային իրավունքի խախտում է կամ, այլ կերպ ասած, գրագողություն:

Սա, իհարկե, ցանցի գլոբալ խնդիրներից մեկն է:

Պրոֆեսիոնալ լրատվամիջոցները և լրագրողները փորձում են տարբեր մեթոդներով ըմբոստանալ, պայքարել այս երևույթի դեմ: Դժվար է կանգնեցնել գրագողություն անող մարդկանց, քանի որ դա ձեր վերահսկողության տակ չէ: Այնուամենայնիվ, դուք կարող եք վերականգնել ձեր իրավունքները, եթե հայտնաբերեք, որ որևէ մեկն իրոք դա արել է: Չնայած համացանցը նյութերի հսկայական «պահեստ» է` դուք կարող եք հայտնաբերել գրագողությունը:

Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ է գրագողությունը: Գրագողություն տեղի է ունենում այն ժամանակ, երբ մի մարդ կամ մարդկանց մի խումբ վերցնում է ձեր աշխատանքներն ու մտքերը առանց ձեզ տեղեկացնելու և տարածում այլ հարթակներով: Նրանք կփորձեն արդարանալ` ասելով թե փորձել են հետաքրքիր տեղեկատվությունն ավելի մեծ լսարանի հասցնել:

Նախքան որևէ մեկին գրագողության մեջ մեղադրելը և այդ ապօրինի գործողության դեմ կռվելը, գտեք գործողությունը սկսելու լավագույն միջոցը: Կան մի քանի եղանակներ, որոնց միջոցով կարող եք պայքարել ձեր իրավունքների համար:

Կարող եք օգտագործել CopyScape.com կայքը ստուգելու համար` արդյո՞ք ձեր հոդվածը առանց ձեր թույլտվության կամ առանց հղման հայտնվել է այլ վեբ կայքում:

Կարող եք պասիվ կերպով, բայց հեշտությամբ փնտրել այն համացանցում` օգտագործելով որոնման համակարգի մատչելիությունը, որն ավելի լավ կաշխատի տեքստերի դեպքում, քան մեդիա միջոցների, օրինակ` երաժշտության կամ տեսահոլովակի: Google որոնման համակարգի առավելությունն այն է, որ ալգորիթմներն աշխատում են Panda Update ծրագրով` իջեցնելով այն վեբ կայքերի վարկանիշը, որոնք հաճախ են պատճենում և առաջարկում վատ որակի տեղեկատվություն:

Google-ը ճանաչում է բնօրինակ նյութերը, քանի որ ալգորիթմները կարող են որոշել, թե հոդվածներից որն է առաջինը հրապարակվել` առանձնացնելով ձեր բնօրինակը մնացածից: Եթե հոդվածը հայտնվել է մեկ այլ վեբ կայքում, Google-ը ճանաչում է դա որպես պատճեն և տալիս վատ գնահատական: Սա վատ լուր է գրագողությամբ զբաղվողների համար, քանի որ նրանք վարկանիշը կորցնելուց բացի, կարող են նաև տուգանքի ենթարկվել:

Կապ հաստատեք վեբ կայքի պատասխանատուի հետ և պահանջեք հեռացնել ձեր նյութը կամ վերականգնել հեղինակային իրավունքը: 

Հոդվածը պատրաստվել է հիմնվելով www.templatesold.com/articles/ կայքի նյութերի վրա

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել