The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
September 14, 2011
Հանգանակություն. «Հայկական ժամանակին» անհրաժեշտ է 6 միլիոն դրամ դատարանի որոշումը կատարելու համար
image source: 7or.am
Նիկոլ Փաշինյան

Օրերս Հայաստանի Վճռաբեկ դատարանը մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ հայցն ընդդեմ վերաքննիչ դատարանի որոշման, որով օրաթերթի հրատարակիչը Ազգային ժողովի երեք պատգամավորներին պետք է վճարի ավելի քան 6 միլիոն դրամ:

Նման որոշում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել էր այս տարվա փետրվարին` համարելով, որ թերթի 2010թ-ի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Վճռաբեկ դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով օրաթերթի խմբագրությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զուգահեռաբար, խմբագրակազմը իր համակիրների օգնությամբ փորձում է կուտակել վճարման ենթակա անհրաժեշտ գումարը:

«Վիվասելի» եւ «Բիլայնի» բաժանորդները կարող են 1000 դրամ փոխանցել «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվին, եթե հեռախոսի միջոցով «hzh» բառը ուղարկեն 4735 կարճ համարին: Նվիրատվություն արտերկրից հնարավոր է կատարել հետևյալ հաշվեհամարներին գումար ուղարկելով` «Հայէկոնոմբանկ», ԱՄՆ դոլար - 163008154896, եվրո-163008012698:

«Թերթը, փառք աստծո, ունի ընթերցող, վաճառվում է, բայց իշխանության հասցրած վնասները հասնում են մի կրիտիկական կետի, որտեղ մենք ստիպված պիտի լինենք դիմել ընթերցողի աջակցությանը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Անցյալ տարի թերթը մոտ 3,5 միլիոն դրամ վճարել էր դատարանի մեկ այլ որոշման համար` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` նրա պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: 

/լրաքաղ/

JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել