Բոլոր այն լրագրողները, ովքեր ուսումնասիրում են համացանցը և դրա դերը հասարակության մեջ, կարող են դիմել մեկամյա կրթաթոշակ ստանալու համար:
Հարվարդի համալսարանի՝ Համացանցի և հասարակության ուսումնասիրման Բերկմանի կենտրոնը նորարարներին հնարավորություն է տալիս մասնակցելու կենտրոնի նախագծերին կամ կազմակերպելու անկախ ուսումնասիրություններ:
Ուսանողներն իրենց աշխատանքների մեծ մասը կիրականացնեն Հարվարդի համալսարանի տարածքում՝ մասնակցելով Բերկմանի կենտրոնի ծրագրերին, ֆորումներին, միջոցառումներին և շաբաթական հավաքներին:
Մասնակիցները պետք է ներկայացնեն ռեզյումե, առաջարկվող ուսումնասիրության նկարագիր, համացանցի վերաբերյալ վերջին ժամանակներում կատարած աշխատանքի օրինակ անգլերեն լեզվով և երկու երաշխավորագիր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 18-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել