The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Աշխատանք
August 19, 2016
Գրաֆիկ դիզայների թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին
Վերջնաժամկետ՝ 09/07/2016
Տարածաշրջան/պետություն՝ Հայաստան
Գրաֆիկ դիզայների թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավիրում է երիտասարդ եւ բանիմաց նկարիչ-դիզայներներին մասնակցել նոր մեդիա նախագծում դիզայների թափուր տեղի համար անցկացվող մրցույթին: Աշխատանքը գործարքային է։

Մեդիա նախագծի շրջանակներում դիզայները աշխատելու է խմբագրի, լրագրող-հետազոտողի եւ թվային պրոդյուսերի (digital producer) հետ համատեղ՝ ստեղծելով հոդվածներ բացատրական լրագրության ժանրում։ Նոր նախագծի շրջանակներում ստեղծվող թեմատիկ բացատրական ամփոփագրերը տարբերվելու են ավանդական լրագրային հոդվածներից նախ եւ առաջ իրենց կառուցվածքով եւ բաղկացած են լինելու տարատեսակ թվային մեդիա էլեմենտներից, ինչպիսիք են ինտերակտիվ ինֆոգրաֆիկները, պատկերն ու ձայնը։

Անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ. լրատվական նյութը պատկերի միջոցով ներկայացնելու, աղյուսակներից պարզ ինֆոգրաֆիկաներ ստանալու կարողություն, տվյալների վիզուալիզացիայի հմտություններ, համապատասխան համակարգչային ծրագրերի հետ աշխատելու փորձ, ինֆոգրաֆիկաների համար հետաքրքիր թեմաներ որսալու կարողություն, ճկուն միտք եւ թիմում աշխատելու ունակություն, հաղորդակցվելու հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում։   

Ընտրված թեկնածուները պարտադիր կանցնեն վերապատրաստման փուլ, որից հետո լավագույնները կհրավիրվեն աշխատանքի։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է PDF ձեւաչափով ուղարկել ձեր կենսագրականը (CV), որը պետք է պարունակի նաեւ հավելյալ բաժին՝ ակտիվ հղումներով դեպի թեկնածուի անձնական պորտֆոլիո։

Կենսագրականն անհրաժեշտ է ուղարկել info@jnews.am էլհասցեին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 7-ը՝ նամակի անվանումը (subject) նշելով «Դիզայներ»։ Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները:

Աղբյուր՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել