The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Դեկտեմբեր 5, 2016
Գերմանական մամուլի կոդեքս (ամբողջական)
Գերմանական մամուլի կոդեքս (ամբողջական)

Գերմանական մամուլի կոդեքսը թարգմանվել և հրապարակվել է հայերեն Բեռլինի Լրագրության դպրոցի և հայաստանյան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» խորագրով համատեղ ծրագրի շրջանակներում։

Թարգմանությունը կատարվել է Գերմանական մամուլի խորհրդի կողմից 13.03.2013 թ. հաստատված Գերմանական մամուլի կոդեքսի ամբողջական տարբերակից:

Գերմանական մամուլի խորհուրդը մի կառույց է, որն ունի չորս հիմնական անդամ՝ երկու լրագրողական եւ երկու հրատարակչական ասոցիացիաներ: Վերջիններիս անդամակցում են գերմանական լրատվամիջոցների ու հրատարակչությունների մեծամասնությունը: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները, որոնք այս ասոցիացիաների անդամ չեն, նույնպես կարող են հետեւել Մամուլի խորհրդի կանոններին եւ հրապարակել նրանց դիտողությունները:

Մամուլի խորհրդի Presserat.de պաշտոնական կայքի տվյալներով` 2014թ. հոդվածների, մեկնաբանությունների եւ նկարների դիտարկման հայցով Մամուլի խորհուրդը ստացել է 2358 դիմում, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2009թ-ից ի վեր: Սակայն դրանցից ընդամենը 35-ին են հրապարակայնորեն դիտողություններ տրվել:

Գերմանական մամուլի կոդեքսն այն փաստաթղթերից է, որն ինքնակարգավորման օրինակելի մեխանիզմներ է առաջարկում մամուլի ներկայացուցիչների համար: Այն կարող է օգտակար ուղեցույց հանդիսանալ նաեւ հայաստանյան լրատվամիջոցների, մեդիա փորձագետների, իրավաբանների, լրագրողների, հրատարակիչների, ինչպես նաեւ լրագրության ֆակուլտետների դասախոսների եւ ուսանողների համար:

Փաստաթղթի հայերեն տարբերակն այստեղ` ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԿՈԴԵՔՍ:

Ծրագրի անձնակազմ.

Թարգմանիչ՝ Կարինե Դարբինյան

Խմբագիր` Սուրեն Դեհերյան

Նախագծի ղեկավար՝  Քլեմենզ Ա. Շոլ (Գերմանիա)

Բեռլինի Լրագրության դպրոցի տնօրեն` Օլաֆ Յան (Գերմանիա)

Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

 


Ծանոթացեք նաև «Ընտրական գործընթացները լուսաբանելու ներքին ուղեցույցին»։ 


 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել