The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Հոկտեմբեր 14, 2011
Իրավաբանական խորհրդատվություն վրացական հեռուստատեսությունում
Իրավաբանական խորհրդատվություն վրացական հեռուստատեսությունում

«Իրավաբանական խորհրդատվություն մարդկանց համար». սա Marneuli TV-ի նոր հեռուստանախագիծն է, որի նպատակն է անվճար իրավաբանական խորհդատվություն տրամադրել Մարնեուլի և Քվերնո Քարթլի շրջանների բնակչությանը: Նոր նախագիծը կազմվել է  IREX և G-MEDIA  ծրագրի շրջանակներում և իր մեջ ներառում է 24 հեռուստահաղորդում:

Հասարակ մարդկանց հարաբերությունները իշխանությունների, Վրաստանի հանրային և քաղաքացիական հաստատությունների, բանկերի հետ և շատ այլ թեմաներ կքննարկվեն ամեն շաբաթ հրավիրված փորձագետների և լրագրողների շրջանում: Ըստ Marneuli TV-ի տնօրեն Շալվա Շուբլաձեի՝ հաղորդումները ուղիղ եթերում թարգմանվում են նաև ադրբեջաներենով:

«Մարդիկ զարմացած են, որ հնարավորություն ունեն անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ եթերից: Երևի սա է պատճառը, որ զանգահարում, ակտիվորեն մասնակցում և պատմում են մեզ իրենց խնդիրների մասին», - ասում է Շալվա Շուբլաձեն:

Աղբյուր: Media.ge

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել