The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մարտ 18, 2016
Սեքս-տեսագրության տարածման գործով Վրաստանում ձերբակալվել է երկու անձ
Սեքս-տեսագրության տարածման գործով Վրաստանում ձերբակալվել է երկու անձ

Վրաստանում ձերբակալել են երկու անձի, ովքեր առնչություն ունեն այդ երկրում մեծ աղմուկ հանած սեքս-տեսագրության տարածման հետ:

Երկրի Գլխավոր դատախազությունը մարտի 15-ին հայտարարել է, որ երկու տղամարդ՝ Ներքին գործերի նախարարության նախկին պաշտոնյա Զուրաբ Ջամալաշվիլին եւ փաստաբան Իրակլի Փխալաձեն կասկածվում են Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների սեռական հարաբերություների մասին տեսանյութեր տարածելու մեջ:

Կասկածյալները հերքում են մեղադրանքները:

Տեսանյութը, որ անցյալ շաբաթ էր տեղադրվել «Յութուբում», պարունակում է վրացական Ազատ դեմոկրատներ ընդդիմադիր կուսակցության կին քաղաքական գործչի եւ անհայտ զուգընկերոջ միջեւ արտամուսնական սեռական հարաբերությունների տեսարան:

Մեկ այլ տեսագրության մեջ անանուն անձը սպառնացել է տարածել իշխող կոալիցիայի երկու պաշտոնյաների, ընդդիմադիր մեկ այլ պաշտոնյայի եւ մեկ լրագրողի սեռական հարաբերությունների տեսանյութեր եւս, եթե այդ անձինք հրաժարական չտան մինչեւ մարտի 31-ը:

«Կառավարական ողջ համակարգը մոբիլիզացված է, եւ հանցագործությունը շուտով կբացահայտվի»,-ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգելաշվիլին: Նախագահն արդեն դատապարտել է սեքս-տեսանյութերի տարածումը եւ խոստացել է պատժել թիկունքում գործող «մութ ուժերին»:

Հիշեցնենք, սեքս-սկանդալը տեղի է ունեցել այս տարի հոկտեմբերին, Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ:

Աղբյուր՝   Radio Free Europe Radio Liberty  

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել