The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Հունիս 29, 2012
ԱՄՓՈՓԻՉ ԶԵԿՈՒՅՑ 2012. Առցանց ԶԼՄ-ների դիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ
ԱՄՓՈՓԻՉ ԶԵԿՈՒՅՑ 2012. Առցանց ԶԼՄ-ների դիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ

«Լրագրողներ հանուն ապագայի» կողմից պատրաստված «Առցանց ԶԼՄ-ների դիտարկումը 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ» ամփոփիչ զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ:

Այս մշտադիտարկումն իրականացրել է «Լրագրողներ հանուն ապագայի» /ԼՀԱ/ հասարակական կազմակերպությունը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» /ԲՀՀ-Հայաստան/ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Մշտադիտարկման նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ­ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից` նախընտրական 3 ամիսների և հետընտրական 2 շաբաթների ընթացքում` փետրվարի 6 ­ից մայիսի 20­ը ընկած ժամանակահատվածը (ընդհանուր 105 oր):

Նախորդ տարիներին Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկում չէր իրականացվել: Նման մշտադիտարկման անհրաժեշտությունն արդեն հասունացել էր, քանի որ վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետությունում համացանցի տարածումը և գների անկումը ապահովեց համացանցից օգտվողների կայուն աճ, զուգահեռ սկսեց ավելանալ նաև լրատվական գործունեություն իրականացնող կայքերի թիվը:

Եթե 2007թ-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում կար ընդհամենը մեկ տասնյակին հասնող կայք, որոնք իրականացնում էին լրատվական գործունեություն, ապա ներկայումս միայն Circle.am հայկական վարկանիշային համակարգի «Լուրեր և ԶԼՄ» բաժնում գրանցված է 214 հայկական առցանց լրատվամիջոց, որտեղ վարկանիշով առաջին 20 կայքերը օրական միջինը ունենում են 5.000-ից մինչև 150.000 այցելու (սակայն այս համակարգում գրանցված չեն Azatutyun.am և PanArmenian.net կայքերը):

Առցանց ԶԼՄ-ների այցելուների քանակի աճին նպաստեց նաև սոցիալական ցանցերի տարածումը Հայաստանում: Հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեթե բոլոր հայկական կայքերը ունեն համանուն էջ, որտեղ տեղադրում են իրենց կայքի բոլոր նյութերը: Օրինակ News.am կայքի ֆեյսբուքյան հավանողների թիվն արդեն գերազանցել է 50 հազարը:

Թեև Հայաստանում ամենապահանջված զանգվածային լրատվության միջոցը շարունակում է մնալ հեռուստատեսությունը (բնակչության մոտ 97%), պետք է արձանագրել, որ առցանց ԶԼՄ-ներն այլևս կարողանում են իրենց տարածած լրատվությամբ, օպերատիվությամբ և բազմազանությամբ անմիջական ազդեցություն ունենալ ավանդական ԶԼՄ-ների օրվա լրահոսի ձևավորման գործընթացում:

Սակայն առցանց ԶԼՄ-ների պարագայում առայժմ քիչ չեն դեպքերը, երբ «առաջինը լինելու» գայթակղության պատճառով, օպերատիվությունը հանգեցնում է չճշտված տեղեկատվության տարածմանը, փաստերի և բավարար քանակությամբ աղբյուրների բացակայությանը և այլ լրագրողական կանոնների խախտումներին:

Սույն մշտադիտարկումը հնարավորություն է տալիս պատկերացնելու Հայաստանի առցանց ԶԼՄ-ների լուսաբանման անաչառությունը այնպիսի հասարակական-քաղաքական նշանակության իրադարձությունների ժամանակ, ինչպիսին են խորհրդարանական ընտրությունները:

Բացի անդրադարձների քանակից և բնույթից, մշտադիտարկվել է նաև առցանց ԶԼՄ-ների հրապարակումների տիպն ըստ պատկանելիության աղբյուրների, քանակի, ժանրի և մեդիաբովանդակության:

Այս ամփոփիչ զեկույցում տվյալները ներկայացված են մշտադիտարկման ողջ ժամանակահատվածի համար` փետրվարի 6-ից մայիսի 20-ը, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածը փուլային տարբերակով`

  • Նախաքարոզարշավ` 62 օրացուցային օր (փետրվարի 6 ­ից ապրիլի 7)
  • Քարոզարշավ` 27 օրացուցային օր (ապրիլի 8­ից մայիսի 4­ը)
  • Հետքարոզարշավ` 16 օրացուցային օր (մայիսի 5­ից 20­ը)

Լուսաբանման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեցող օրերի տվյալները ներկայացված են նաև առանձին տեսքով:

  • Լռության օր (մայիսի 5)
  • Ընտրությունների օր (մայիսի 6)

Մշտադիտարկումն իրականացվել է Հայաստանի 10 առցանց ԶԼՄ-ներում, որոնց ընտրությունը կատարվել է Circle.am վարկանիշային համակարգի տվյալների և մեդիա փորձագետների շրջանում կատարված հարցման արդյունքում:

Կյաքերը հետևյալն են.

  • 1in.am
  • 7or.am
  • A1plus.am
  • Azatutyun.am
  • Civilnet.tv (.am) 
  • Lragir.am
  • News.am
  • Tert.am
  • PanArmenian.net
  • Panorama.am

 Արձանագրվել և հետազոտվել են վերը նշված կայքերի «Լրահոս», «Քաղաքական», «Տեսադարան» բաժիններում առկա բոլոր այն հրապարակումները, որոնք անդրադարձ են պարունակել համամասնական ընտարակարգով գրանցված 9 կուսակցություններին/դաշինքին, և/կամ դրանցից յուրաքանչյուրի համամասնական ընտրացուցակի առաջին երեք անձանց:

Աղբյուր` Լրագրողներ հանուն ապագայի

AttachmentSize
ԱՄՓՈՓԻՉ ԶԵԿՈՒՅԶ. Առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ1.04 MB
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել