Աշխատանք
September 28, 2011
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է աշխատանքի
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է աշխատանքի

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), պայմանագրային հիմունքերով աշխատանքի է հրավիրում հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությամբ, լրագրողական աշխատանքի փորձով, ստեղծագործ անհատների` ԵՀՀ հայալեզու նյութերը կատարելագործելու/խմբագրելու նպատակով:

Աշխատանքի նկարագրություն`

•Մշակել և/կամ խմբագրել ԵՀՀ ներկայիս գործունեությունը նկարագրող հանրային ներկայացման նպատակով կիրառվող հայերեն տեքստերը: Անհրաժեշտության դեպքում թարգմանել նույն նպատակով կիրառվող անգլերեն տեքստերը:
•Խմբագրել ԵՀՀ տարեկան հաշվետվության հայերեն տարբերակը` ԵՀՀ աշխատակիցների հետ համապատասխան հարցազրույցների միջոցով հստակեցնելով կազմակերպության նպատակները և գործունեության կոնցեպտուալ առանձնահատկությունները:
•Համակարգել ԵՀՀ տարեկան հաշվետվության հայերեն տարբերակի հրատարակման աշխատանքները:

Անհրաժեշտ մասնագիտական և աշխատանքային հմտություններ`
•Բարձրագույն կրթություն` լրագրության, թարգմանության, բանասիրության և այլ համապատասխան մասնագիտացմամբ:
•Աշխատանքային փորձ խմբագրական, թարգմանչական և/կամ լրագրության ոլորտներում;
•Ստեղծագործ շարադրանքի ունակություններ;
•Հասարակական կազմակերպությունների գործունեությունը նկարագրող ընդունված բառապաշարի իմացություն:
•Համակարգչային ձևավորման ծրագրերի (CorelDraw, Adobe Photoshop և այլն) իմացությունը ցանկալի է:

Անհրաժեշտ անձնական հատկանիշները ներառում են`
•Թիմային աշխատանքում ընգրկվելու կարողություն:
•Ժամանակի արդյունավետ օգտագործման ունակություն:
•Աշխատանքի հանդեպ պատասխանատվության և եռանդի առկայություն:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2011 թվականի հոկտեմբերի 15-ը:

Հայտերը ներկայացնել ԵՀՀ գրասենյակ` ք. Երևան, Զարոբյան 56 հասցեով կամ ուղարկել նշված էլեկտրոնային հասցեներին` isargsyan@epfound.am, gmanvelyan@epfound.am: Հարցերի դեպքում դիմել Իզաբելլա Սարգսյանին` 586095 (X303), isargsyan@epfound.am կամ Գայանե Մանվելյանին` 586095 (X306), gmanvelyan@epfound.am: Մեր կայքն է www.epfound.am:

 

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.