Բնապահպանական լրագրությամբ հետաքրքրվող ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել «Բնապահպանական լրագրություն» թեմայով դասընթացի, որը տեղի կունենա հունիսի 21-23-ը՝ Երևանում:
Դասընթացը կազմակերպվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» նախագծի շրջանակներում:
Դասընթացի շրջանակներում մասնակիցները կծանոթանան բնապահպանական թեմատիկ խնդիրների լուսաբանման առանձնահատկություններին և նորարարական մոտեցումներին՝ տվյալների և մուլտիմեդիա գործիքների դարաշրջանում:
Դասընթացի ընթացքում ուսանողները՝
• կծանոթանան շրջակա միջավայրին վերաբերող հիմնական խնդիրներին (որոնք առնչվում են նաև Հայաստանին)
• կզարգացնեն բնապահպանական տվյալների բաց և մատչելի շտեմարանների հետ աշխատելու գործնական հմտություններ,
• ձեռք կբերեն շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների վիզուալացման տարբեր գործիքներով աշխատելու հմտություններ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի նաև «Ուղեցույց բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների համար» ձեռնարկը, որն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ շրջակա միջավայրի պահպանության համակարգի, հիմնական խնդիրների մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ լրագրողների համար՝ շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու վերաբերյալ:
Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել հայտը, լրացնել և ուղարկել journalismenvironmental@gmail.com հասցեին:
Հայտերը կարող եք լրացնել մինչև հունիսի 19-ը:
Հարցերի դեպքում գրել journalismenvironmental@gmail.com հասցեին կամ զանգահարել (+374 93) 55-66-59 հեռախոսահամարով:
Ծրագիրը չի հոգում մարզերից եկող մասնակիցների կեցության և ճանապարհի ծախսերը:
Մեկնաբանություններ
Մեկնաբանել