The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Դասընթացներ
June 14, 2019
«Բնապահպանական լրագրություն» թեմայով դասընթաց ուսանողների համար
Deadline: 06/19/2019
«Բնապահպանական լրագրություն» թեմայով դասընթաց ուսանողների համար

Բնապահպանական լրագրությամբ հետաքրքրվող ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել «Բնապահպանական լրագրություն» թեմայով դասընթացի, որը տեղի կունենա հունիսի 21-23-ը՝ Երևանում:

Դասընթացը կազմակերպվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» նախագծի շրջանակներում: 

Դասընթացի շրջանակներում մասնակիցները կծանոթանան բնապահպանական թեմատիկ խնդիրների լուսաբանման առանձնահատկություններին և նորարարական մոտեցումներին՝ տվյալների և մուլտիմեդիա գործիքների դարաշրջանում:

Դասընթացի ընթացքում ուսանողները՝

կծանոթանան շրջակա միջավայրին վերաբերող հիմնական խնդիրներին (որոնք առնչվում են նաև Հայաստանին)

կզարգացնեն բնապահպանական տվյալների բաց և մատչելի շտեմարանների հետ աշխատելու գործնական հմտություններ,

ձեռք կբերեն շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների վիզուալացման տարբեր գործիքներով աշխատելու հմտություններ:  

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի նաև «Ուղեցույց բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների համար»  ձեռնարկը, որն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ շրջակա միջավայրի պահպանության համակարգի, հիմնական խնդիրների մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ լրագրողների համար՝ շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու վերաբերյալ:   

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել հայտը, լրացնել և ուղարկել  journalismenvironmental@gmail.com հասցեին:

Հայտերը կարող եք լրացնել մինչև հունիսի 19-ը:

Հարցերի դեպքում գրել journalismenvironmental@gmail.com  հասցեին կամ զանգահարել (+374 93)  55-66-59 հեռախոսահամարով: 

Ծրագիրը չի հոգում մարզերից եկող մասնակիցների կեցության և ճանապարհի ծախսերը: 

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment