The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Դասընթացներ
May 28, 2019
Դասընթաց բնապահպանական խնդիրներով հետաքրքրված լրագրողների համար
Դասընթաց բնապահպանական խնդիրներով հետաքրքրված լրագրողների համար

Լրագրողները, որոնք հետաքրքրված են բնապահպանական թեմաներ լուսաբանելով կարող են հայտ ներկայացնել 3-օրյա դասընթացին մասնակցելու համար:

Այն կազմակերպվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» նախագծի շրջանակներում և նպատակ ունի խորացնել լրագրողների գիտելիքները բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները կծանոթանան թեմատիկ խնդիրների լուսաբանման առանձնահատկություններին և նորարարական մոտեցումներին՝ տվյալների և մուլտիմեդիա գործիքների դարաշրջանում:

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտ և ուղարկել  journalismenvironmental@gmail.com հասցեով:

Դասընթացը տեղի կունենա հունիսի 7-9-ը արտագնա (Երևանից դուրս): 

Տեղերը սահմանափակ են: Ընտրված մասնակիցներին կուղարկվի օրակարգը և լրացուցիչ տեղեկություններ դասընթացի վերաբերյալ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի նաև «Ուղեցույց բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների համար» ձեռնարկը, որն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ շրջակա միջավայրի պահպանության համակարգի, հիմնական խնդիրների մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ լրագրողների համար՝ շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու վերաբերյալ:   

Հարցերի դեպքում գրել journalismenvironmental@gmail.com հասցեով կամ զանգահարել

(+374 93)  55-66-59 հեռախոսահամարով: 

Դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ծրագիրը:

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment