The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Օրենք
April 2, 2013
Կրկին բողոքում են դեղերի թանկացումից
By Նարե Հովհաննիսյան
JNews intern
Image Source: thatwoman.wordpress.com

65-ամյա թոշակառու Լաուրա Ստեփանյանը մտահոգություն է հայտնում դեղորայքի շուկայում տիրող թանկացումների վերաբերյալ:

«Մի դեղ չկա, որ թանկացած չլինի: Աստմայի, խոլեստերինի, շաքարի դեղերը... չգիտեմ էլ որն ասեմ», - բողոքում է տիկին Լաուրան: Այս տարվա թանկացումների առաջին ալիքը նա նկատել էր դեռ երկու ամիս առաջ, և այժմ էլ տեսնում է, որ 200-ից 500 դրամով թանկացել են իրեն անհրաժեշտ դեղերը:

Տիկին Լաուրան արդեն 4-րդ տարի է տառապում է շաքարային դիաբետով, ասում է՝ երեխաներն են օգնում, որ կարողանա անհրաժեշտ դեղերը գնել. միայն թոշակով անհնար կլիներ:

Քաղաքի դեղատներում թանկացման հստակ պատճառներ չեն նշում: «Ենթադրում ենք, որ բոլոր թանկացումներն էլ ներկրման ծախսերի հետ են կապված: Եթե, օրինակ դեղը մոտ տարածքից է ներկրվում, ինչը շատ ծախսեր չի պահանջում, հետևաբար ավելի էժան գներով է վաճառվում», - նշում է Երևանի կենտրոնական դեղատներից մեկի աշխատակցուհին:

Իսկ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղատների ցանցից դեղագործ Նելլի Կարգինյանն էլ ասում է, որ վերջին խոշոր թանկացումները եղել են նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ այժմ նման թանկացումներ չկան և աղմուկ բարձրացնելու հիմքեր չի տեսնում:

«Օրվա ընթացքում շատերն են գալիս, հատկապես թոշակառուները, բողոքում են դեղորայքի թանկացումներից, ու այնպես են մեզ հետ վիճում, կարծես մենք ենք թանկացնում դեղերը»,- ասում է դեղատան աշխատակցուհին: Նրա խոսքով՝ երբեմն չեն էլ կարողանում հաճախորդներին համոզել, որ իրենք և դեղատան տնօրինությունը թանկացումների հետ որևէ կապ չունեն: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment