The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
JFF News
April 8, 2012
ԼՀԱ-ի ծրագիրը One World Social Innovation միջազգային մրցույթի լավագույնների շարքում
ԼՀԱ-ի ծրագիրը One World Social Innovation միջազգային մրցույթի լավագույնների շարքում

Ներկայացնում ենք One World Social Innovation միջազգային մրցույթում ԼՀԱ-ի ծրագրի մասին անդրադարձող նյութի հայերեն թարգմանությունը:

Հայաստան – հավասար իրավունքներ խուլերի համար

«Մեր հասարակությունում դժվար է խուլ լինել: Ես բարկացել էի, երբ կառավարությունը հայտարարեց, որ այլևս ժեստերի լեզվով լուրեր չեն հեռարձակվելու», - ասում է 25-ամյա Արթուրը Երևանից: «Եվ մենք որոշեցինք պայքարել»:

10 ամիս պահանջվեց «Լրագրողներ հանուն ապագայի» և «Լռության ձայն» հասարակական կազմակերոպություններից սոցիալական ցանցերի, բլոգերի և այլ մեդիա միջոցով խուլերին և հասարակությանը մի գաղափարի շուրջ միավորելու համար, որ անհրաժեշտ է օրենքով ամրագրել ժեստերի լեզվով լրատվության հեռարձակումը: Արդյունքում ընդունվեց օրինագիծ, համաձայն որի բոլոր հեռուստաընկերությունները պարտավորվում են օրական նվազագույնը մեկ անգամ լրատվական թողարկումներում օգտագործել ժեստերի լեզվով թարգմանություն կամ լուսագրեր:

«Հենց սկզբից մեր կազմակերպության նպատակն էր խթանել հասարակության տարբեր խմբերին օգտագործելու համացանցը՝ որպես տեղեկատվության տարածման այլընտրանքային միջոց», - ասում է JNews.am կայքի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը: «Այս դեպքում մենք փորձեցինք օգնել խուլերի համայնքին, որովհետև հեռուստաալիքները հրաժարվում էին կատարել նրանց պահանջները: Միևնույն ժամանակ մենք նաև զգացինք, որ համացանցը կարող է անփոխարինելի կամուրջ դառնալ այս մարդկանց համար հաղորդակցման առումով»:

Համացանցի շնորհիվ այս խումբը կարողացավ առաջին անգամ ինքնուրույն համոզել հասարակությանը և երկխոսություն վարել առանց թարգմանչի օգնության: Սկզբում տեղի են ունեցել դասընթացներ, որոնց ընթացքում խուլ երիտասարդները սովորել են ինչպես արդյունավետ օգտագործել նոր մեդիան, որպեսզի ինքնուրույն ուշադրություն գրավեն այս հարցի շուրջ: Ավելին, Արթուրը, որը այդ խմբի մասնակիցներից մեկն է, առանձնացնում է ևս մեկ փաստ, որն ազդել է նրա կյանքի վրա:

«Այս նախագծի շնորհիվ ես սկսեցի նորություններ կարդալ համացանցում և վերջապես իմացա՝ ինչ է կատարվում մեր երկրում», - ասում է նա: «Հիմա ես օգտագործում եմ Facebook, Google Reader, Skype և նույնիսկ Twitter: Ես ունեմ իմ բլոգը: Ես շատ եմ սիրում լուսանկարել և գտել եմ իմ լուսանկարները տարածելու լավագույն միջոցը: Հիմա Facebook-ում ունեմ 200-ից ավելի ընկեր, մինչդեռ անցյալում իմ և նման խնդիրներ ունեցող իմ ընկերների հետ սովորաբար մարդիկ չէին շփվում, որովհետև առանց ժեստերի լեզվի թարգմանչի դա շատ բարդ էր: Հիմա ամենինչ լավ է»:

Այս նախագիծը ընտրվել է One World Social Innovation մրցույթի համար, որովհետև այն ակնհայտ ցույց է տալիս այլընտրանքային հաղորդակցման միջոցների օգտագործման առավելությունները, երբ ավանդական ԶԼՄ-ներն անզոր են: Միևնույն ժամանակ մի փոքր անսպասելիորեն բացահայտվեցին նոր մեդիայի օգտագործման այն հնարավորությունները, որոնք որակական փոփոխություններ են մտցնում հաղորդակցման բնական միջոցներից զրկված մարդկանց կյանքում: Ավելին, ծրագրի ընթացքում այս խումբը ակտիվորեն ներգրավվեց աշխատանքների մեջ, ինչն էլ ի վերջո հանգեցրեց նախագծի նպատակի լիարժեք իրականացմանը: 

Նյութի բնօրինակը անգլերեն լեզվով տես այստեղ`
http://jedensvet.cz/newmedia/en/2012/02/13/soutezni-projekt-armenie-rovne-prilezitosti-pro-neslysici-skrze-nova-media/

Թարգմանությունը` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment