The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
JFF News
September 30, 2012
Տարվա լավագույն հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն
Տարվա լավագույն հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն

«Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, և որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանին շնորհվեց «Ոսկե բանալի» և վկայական:

Ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ), անց է կացվում սեպտեմբերի 28-ին` տեղեկատվության ազատության միջազգային օրը: Այս տարվանը հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունն էր: Ամեն տարի անկախ ժյուրին ընտրում է պետական, հասարակական և լրտվական կամակերպությունների, որոնք գործունեության ընթացքում լավագույնս օգտագործում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

««Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը բավականին մեծ դեր ունի մարդկանց տեղեկացվածության բարձրացման, յուրաքանչյուր քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իր իրավունքի իրազեկման գործում: ՀԿ-ն շատ լուրջ աշխատանք է տարել նաեւ հաշմանդամների՝ մասնավորապես լսողության խնդիր ունեցողների շրջանում, իրազեկելով նրանց տեղեկացված լինելու, տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի մասին»,- ասում է ԻԱԿ-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ից բացի «Ոսկե բանալի» շնորհվեց առողջապահության նախարարությանը, տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին` www.mta.gov.am – ին, «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսությանը եւ լրագրող ու մեկնաբան Աննա Իսրայելյանին' ( www.aravot.am և Ազատություն ռ/կ):

«Լրատվամիջոցի ազատությունը միայն ազատություն չէ, այն պատասխանատվություն է հասարակության առջև, պետության առջև, եւ մենք շարունակելու ենք անել ամեն հնարավորը, որպեսզի լրատվամիջոցների միջոցով կարողանանք նաև լուծում տալ հասարակության խնդիրներին»,- ասում է «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը:

150 ԻԱԿ-ի հատուկ մրցանակ շնորհվեց Արտաքին գործերի նախարարությանը` Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԸ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար:

«ՀԿ-ների դերը առանցքային եմ գնահատում, որովհետև կառավարությունը երբեք չի բացելու իր մոտ առկա տեղեկատվությունը, եթե ՀԿ-ները, լրագրողները իրենց չանհանգստացնեն»,- ասում է ԻԱԿ-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը և ավելացնում, որ Հայաստանում վերջին շրջանում շատ են ակտիվացել քաղաքացիական տարբեր խմբեր՝ լրագրողներ, քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ, որոնք սկսել են անընդհատ անհանգստացնել պետական մարմիններին` տեղեկատվություն պահանջելով:

Մրցանակաբաշխության պատմության ընթացքում այս տարի առաջին անգամ ժյուրին չշնորհեց ժանգոտ կողպեք, որը տրվում էր ամենափակ և գաղտնի պետական մարմնին:

«Սա շատ լավ ցուցանիշ է, սա խոսում է այն առաջընթացի մասին, որն իրականանում է Հայաստանում: Բոլոր լրատվամիջոցները և հատկապես քաղաքացիական ակտիվիստները անհանգստացնում են կառավարությանը, և այդ անհանգստության արդյունքն է նաև, որ այսօր մենք չունենք ժանգոտ կողպեքի մրցանակակիր: Եթե եկող տարի նույն պատկերը կրկնվի, ապա մենք կարող ենք ասել, որ իսկապես կա առաջընթաց տեղեկատվության ազատության ոլորտում»,- նշում է Դոյդոյանը: 

Հեղինակ` Լիլիթ Առաքելյան

Լուսանկարների հեղինակ` Իննա Մխիթարյան

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment