The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
July 9, 2011
Հայաստանը դարձավ սփյուռքի ԶԼՄ-ների նոր սերնդի կրթության դարբնոց
By Emma Hovhannisyan
JNews intern
Հայաստանը դարձավ սփյուռքի ԶԼՄ-ների նոր սերնդի կրթության դարբնոց

Հուլիսի 16-ին կավարտվի «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագիրը, որը նախաձեռնել էր Սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:

Երեքշաբաթյա դասընթացին, որը մեկնարկեց հունիսի 26-ին, մասնակցեցին մինչև 33 տարեկան 19 լրագրողներ` աշխարհի տարբեր երկրների հայկական գաղթօջախներից: Նրանց մեծ մասը ներկայացնում էին սփյուռքի հայկական ԶԼՄ-ները:

Նման ամառային դպրոցի գաղափարն առաջարկվել էր դեռ նախորդ աշնանը Ստեփանակերտում կայացած հայ լրագրողների 5-րդ համաժողովում: Իսկ արդեն դպրոցի բացմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ նման դպրոցը կարևոր և սկզբունքային նշանակություն կունենա սփյուռք-հայրենիք գործակցությունը զարգացնելու և հզորացնելու առումով:

«Խնդիրը նրանում է, որ սփյուռքի ԶԼՄ-ներն սկսում էին ծերանալ. խմբագիրների և աշխատակիցների տարիքը գերազանցում է 40-ը: Այս դպրոցը կազմակերպվել է ոլորտը երիտասարդացնելու նպատակով»,- ասում է Սփյուռքի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, և ԵՊՀ-ն մշտապես աջակցելու է դրա իրագործմանը:

Ամառային դպրոցի տեսական դասախոսություններն անցնում են ԵՊՀ-ում, իսկ գործնական դասընթացները` հայաստանյան մի քանի հեռուստաընկերություններում, «Հայաստանի Հանրապետություն» և «Առավոտ» օրաթերթերի խմբագրություններում:

Սփյուռքահայ ուսանողների խոսքով այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ մասնագիտական պրակտիկ գիտելիքներ, անմիջական շփում ունենալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ծանոթանալ հայկական մշակույթի ու առօրյայի հետ: Ծրագրի ընթացքում մասնակիցները այցելում են նաև Հայաստանի պատմամշակութային կենտրոններ: Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն իրենց ավարտական աշխատանքները և դրանց պաշտպանությունից հետո կստանան վկայականներ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment