
Հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախականությունների հայտարարված մրցույթին Շիրակի մարզից հայտ են ներկայացրել երկուսը` «Ցայգ» հեռուստաընկերությունը և «ԳԱԼԱ»-ն:Վերջինս եթերում է ընդամենը հինգ տարի, սակայն այս տարիների ընթացքում իր անկախ գործունեությամբ և դրա հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, արդեն հասցրել է հայտնի դառնալ ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև հանրապետությունում և խոսքի ազատությունը ջատագովող միջազգային հարթակներում:Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ գործընկեր «Ցայգ» հեռուստաընկերությունը, իսկ այժմ նաև թիվ մեկ մրցակիցը, նորանկախ Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաընկերությունն է և ունի 20 տարվա փորձ:«ԳԱԼԱ»-ի աշխատակազմը բաղկացած է 40 հոգուց, իսկ «Ցայգինը»` 32:Եթե մինչ այժմ այս ընկերություններից յուրաքանչյուրը ուներ ...