Archive

June 14, 2013

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «ճարտարապետական կոթողների ու մշակութային օջախների խնդիրներն  իմ աչքերով»  թեմայով թղթակցությունների մրցույթ:

Տեղադրիր Հայաստանի մշակութային զարգացումների եւ խնդիրների մասին պատմող նոթագրություններ, ֆոտո կամ վիդեո պատմություններ MyNews.am հարթակում: Լավագույն աշխատանքը կարժանանա մրցանակի՝ Անդրոիդ համակարգով սմարթ հեռախոսի:

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2013 թ. հունիսի 23-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կյայք` www.pjc.am

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Արթուր Հարությունյանի հետ' +37460 505 898 հեռախոսահամարով: 

Աղբյուր` Հանրային լրագրության ակումբ

June 10

А two-day seminar discussion "Online Journalism Issues and Challenges in Armenia" was held on June 8-9, in Aghveran, Armenia. The workshop was organized by the "Journalists for the Future" NGO (JFF) with the support of the OSCE Office in Yerevan.This event aimed to raise the issues and challenges in the media field with the participation of lawyers and representatives of online and print media outlets in Armenia. Members of 17 Armenian media discussed the legal framework for online media, as well as copyright protection, online defamation, and media ethics.The workshop was attended also by Oliver McCoy, Democratization Programme Officer at the OSCE Office. In his opening speech McCoy said, "This event has shown that in Armenia there are grass-roots efforts to establish media self-regulation mechanisms that further media freedom and promote professional and ethical journalism online. I see this workshop as an initial step in a longer process of building a pluralistic, fair, and accountable media environment in the country."During the event lawyer Ara Ghazaryan represented the "Legal framework for online media and legislative regulation" topic. Based on case studies of legal practice, Ghazaryan spoke also of copyright protection and honor/dignity protection. Samvel Martirosyan, expert on information security, represented a topic entitled "Media manipulation on the Internet ...

May 23

Հայկական 6 թերթի գլխավոր խմբագիրներ հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ սկսում են մամուլի հրապարակումներից օգտվելու սկզբունքների կանոնակարգման գործընթացը, հաշվի առնելով այն իրողությունը, որ մի շարք առցանց լրատվամիջոցներ չարաշահում են մամուլից օգտվելու հնարավորությունը եւ տպագիր մամուլի աշխատանքի արդյունքներից անարգել օգտվելով ձեռք բերում ընթերցողական լսարան:Հայտարարության հեղինակներին են միացել ևս 7 թերթի գլխավոր խմբագիրներ: Ստորև ներկայացված է հայտարարության ամբողջական տեքստը:«Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցում` շատ հաճախ առանց պատշաճ հղումների, ինչի արդյունքում ոչ միայն ոտնահարվում է ...

May 20

«Ս.թ. մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու հերթական միջադեպերն են արձանագրվել Սեւան-Երեւան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին։ Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների եւ համագյուղացիների ճանապարհը, այնուհետեւ հարձակվել են լրագրողների վրա եւ բռնություն գործադրելով՝ խլել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե նկարահանումներն արգելելու հրաման ունեն «վերեւից»։Մասնավորապես՝ համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով անձինք, բռնի ուժով եւ ...

April 26

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով դատապարտում են iLur.am կայքի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը եւ պահանջում են իշխանություններից պատժել մեղավորներին: Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.«2013 թվի ապրիլի 23-ին, ժամը 17:30-ի մոտ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է իրեն եւ հայհոյելով սկսել է հարվածել լրագրողին: Նրան են միացել էլի մի քանի հոգի, սկսել են քաշքշել եւ նույնպես ...

April 19

Ուսումնասիրելով աշխատանքի առաջարկներ հրապարակող որոշ հայկական կայքեր, ակնհայտ դարձավ, որ այսօր Հայաստանում ամենապահանջված աշխատատեղերից մեկը PR մասնագետի հաստիքն է:Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում լայն շրջանառության մեջ մտավ PR (Public relations) արտահայտությունը: Այն այնքան սերտաճեց հայերիս բառապաշարին, որ սկսեց կիրառվել բոլոր պատեհ-անպատեհ առիթներով: Հայաստանում ամենատարածված սխալ ընկալումներից մեկն այն է, թե PR-ը նույն գովազդն է: Մինչդեռ PR -ն ու գովազդն իրար կապող միակ օղակն այն է, որ երկուսն էլ մարքեթինգի գործիքներն են:Առաջին պաշտոնական PR կառույցները Հայաստանում հիմնվեցին դեռ 20 տարի առաջ, բայց այս ոլորտն այնքան անհայտ էր հայերիս համար, որ գրեթե ոչ ուսումնասիրվում, ոչ էլ նպատակասլաց զարգացում էր ապրում:PR-ը, նույն ինքը «Հասարակայնության հետ ...

April 12

Գրեթե ամեն օր Մաշտոցի պուրակով քայլելիս` չեմ կարող անտարբեր անցնել Հրանտ Մաթևոսյանի արձանի կողքով, որը «Երևան» գրվածքով նստարանին նստած` կարծես ականջ է դնում իր կողքին նստածների զրույցին: Եվ ամեն անգամ ուշադրությունս սևեռում եմ` համոզվելու, որ այդ կավե արձանը «ողջ-առողջ» է և զերծ վայրագ վերաբերմունքից: Այսօր այդ օրը չէր: Եթե նախորդ ամիսներին նկատել էի կոտրած մատը, հետո կոտրած ձեռքը, մեկ ուրիշ անգամ փշրած ծունկը, որոնք մինչև մյուս կոտրելը սովորաբար վերականգնում էին, ապա այս անգամ տեսարանն էլ ավելի տխուր էր, եթե ոչ` դաժան: Լուսանկարից ավելի պատկերավոր նկարագրել տեսարանը չեմ կարող: Նմանատիպ վերաբերմունքի են արժանացել նաև «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծով նախորդ տարվանից մայրաքաղաքում հայտնված մյուս «կավե հանճարները»: Որակել դա վանդալիզմ ...