«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանի մարզերի լրագրողների համար` «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով:
Եռօրյա դասընթացները տեղի կունենան մարտի 29-ից ապրիլի 1-ը: Այն վարելու են հայ մասնագետները` հիմնվելով տեղական և միջազգային փորձի վրա:
Դասընթացների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ընտրությունների անկողմնակալ լուսաբանման մեթոդներին, ընտրական գործընթացները լուսաբանելիս լրագրողի իրավունքներին ու պարտականություններին և առցանց լրատվամիջոցների էթիկայի կանոններին:
Ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով մասնակիցները կհմտանան առցանց տիրույթներում նյութերի տեղադրման և տարածման տեխնիկային։ Դասընթացի ընթացքում պատրաստված նյութերը կհրապարակվեն մարզային առցանց լրատվական կայքում:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Հայաստանի մարզերի այն լրագրողները, ովքեր իրենց մարզերում լուսաբանելու են 2012թ-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին վերաբերող գործընթացները: Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ մարզերում լրագրողների խիստ պակաս կա, ուստի այս մրցույթին կարող են դիմել նաև մարզերի այն քաղաքացիները, որոնք ակտիվ զբաղվում են քաղաքացիական լրագրությամբ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2012 թ-ի մարտի 20-ը: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (հյուրանոց, սնունդ, տեղափոխություն) հոգում է կազմակերպող կողմը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտի ձև (ստորև տես Attachment) և CV-ի հետ ուղարկել application@jnews.am էլ. հասցեով` նամակի թեմա /subject/ տողում լրացնելով IRAZEK: Հայտի ձևը կարող եք ստանալ նաև գրելով application@jnews.am էլ. հասցեին կամ զանգահարելով ԼՀԱ գրասենյակ (010) 500-977։ Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:
Սույն դասընթացը կազմակերպվում է «Իրազեկ ընտրող» համայնքային տեղեկատվական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացմանը` աջակցելով ՀՀ մարզային ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ընտրություններին ակտիվ մասնակցությանը: «Իրազեկ ընտրող» ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Աղբյուր` JNews.am
| Attachment | Size |
|---|---|
| ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ | 80 KB |
Թեմատիկ նյութեր
Հավելված













Մեկնաբանություններ
Մեկնաբանել