Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը և Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում են գիտաժողով «Կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով:
Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ ԲՈւՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Զեկույցներին ներկայացվող պահանջներ.
- Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների աշխատանքները պետք է երաշխավորված լինեն համապատասխան մասնագիտական ամբիոնի կողմից:
- Ներկայացված աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 15, թեզիսը` 2 տպագիր էջը, իսկ զեկույցի տևողությունը` 10-12 րոպեն:
- Խրախուսվում է աշխատանքների ներկայացումը "Power Point" ծրագրի օգտագործմամբ:
- Աշխատանքները, թեզիսները և զեկույցները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Անցկացվելու է ներկայացված աշխատանքների նախնական ընտրություն` հիմք ընդունելով նմանատիպ աշխատանքներին ներկայացվող գիտական և տեխնիկական չափանիշները: Նախնական ընտրություն անցած աշխատանքների հեղինակները նախապես կտեղեկացվեն այդ մասին:
Գիտաժողովի մասնակիցներն իրենց տվյալները և թեզիսները պետք է ուղարկեն մինչև 2011թվականի նոյեմբերի 7-ը elrc@ysu.am էլեկտրոնային հասցեով: Գիտաժողովի օրակարգը կտրամադրվի մինչև ս.թ. նոյեմբերի 9-ը:
Գիտաժողովը տեղի կունենա 2011 թվականի նոյեմբերի 15-ին` ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտուսումնական կենտրոնում (1-ին հարկ, 108 լսարան):
Լավագույն աշխատանքները կերաշխավորվեն տպագրության Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի էլեկտրոնային պարբերականում:
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել