Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր հայտնել է, որ ուկրաինական և միջազգային մամուլը պետք է հնարավորություն ունենա ուկրաինացի լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության (2000թ.) գործով ընթացող դատավարությունից տեղեկություններ ստանալ:
«Ցավոք դատավարությունը, որ վերսկսվել է այսօր, մամուլի համար փակ է: Սա մտահոգիչ է թափանցիկության տեսակետից: Սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի իշխանություններին ուղղած նամակում ես ընդգծել եմ այս գործի անխոչընդոտ լուսաբանման կարևորությունը: Այս դաժան սպանության բոլոր պայմանները պետք է բացահայտվեն հասարակության համար, իսկ գործի մեջ ներգրավված պաշտոնյաները քողարկված չպետք է մնան: Գոնգաձեի գործընկերներն ու ընտանիքը արժանի են դրան», - ասել է Միյատովիչը:
ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ լրագրողների նկատմամբ բռնության դեմ կառավարությունների միայն բարձրաձայն և արդարացի պատասխանները կարող են վստահություն ներշնչել մամուլին:
Աղբյուր: Media.ge
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել