The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 23, 2016
Թարմացրեք ալիքների ցանկը. Հանրային ռադիոն՝ այսուհետ նաեւ թվային հեռարձակմամբ
Գագիկ Աղբալյան
Թարմացրեք ալիքների ցանկը. Հանրային ռադիոն՝ այսուհետ նաեւ թվային հեռարձակմամբ

Հայաստանի Հանրային ռադիոն այսուհետ հասանելի է նաեւ թվային հեռարձակմամբ, այն էլ՝ հանրապետության ողջ տարածքում: Հանրային ռադիոյի թվային հեռարձակումը մեկնարկել է մարտի 22-ից: Բնակիչներին թվային ռադիոեթերը հասանելի է թվային կցորդ պարունակող կամ օժանդակ թվային կցորդի միացված հեռուստացույցների միջոցով: Այս մասին JNews-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի (ՀՀՌՑ) գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Ռադիոալիքը որսալու համար հեռուստադիտողները պետք է ընդամենը վերակարգավորում կատարեն որոնման միջոցով, թարմացնելով թվային ալիքների ցանկը: Այդ ցանկում կավելանա նոր անուն՝ Հանրային ռադիո:

Առայժմ թվային հեռարձակմամբ հասանելի է միայն Հանրային ռադիոն: Մյուս՝ մասնավոր ռադիոընկերությունների սփռման տարածքն ու հաճախականությունը, ըստ նրանց տրված լիցենզիայի, հստակ է եւ թվային աշխարհի առումով սահմանափակ: Նրանց հեռարձակման հաճախականությունը FM-ն է, իսկ թվային հեռարձակման իրավունք՝ ռադիոկայանները առայժմ չունեն: Այդ իսկ պատճառով դեռեւս մի քանի տարի մասնավոր ռադիոկայանները չեն հայտնվի թվային հեռարձակվող հեռուստա-ռադիոալիքների ցանկում:

ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը կարծում է, որ Հայաստանում, ինչպես եւ աշխարհի շատ երկրներում, դեռ երկար տարիներ ռադիոները FM-ից չեն վերածվի թվայինի: Հանրայինն էլ թվայնացվել է, քանի որ դրա հնարավորությունը կար: «Եթե ունենք ռեսուրս, ինչու՞ չունենանք դրանից»,-JNews.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Ամալյանը:

Թվային հեռարձակման անցումային փուլի վերաբերյալ ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի ամբողջական հարցազրույցը կարդացեք JNews.am կայքի ՄԵԴԻԱ բաժնում:

Աղբյուրը՝  JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել