The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
July 11, 2014
Շաբաթվա ցանցահոս: Google Maps-ի պատճառով ռեստորանը փակվել է
Շաբաթվա ցանցահոս:  Google Maps-ի պատճառով ռեստորանը փակվել է

Վաշինգտոնում ռեստորանատեր Ռենե Բերտագնան դատի է տվել Գուգլ ընկերությանը քարտեզի վրա սխալ տեղանշման համար, որի պատճառով ռեստորանը զրկվել է հաճախորդներից և փակվել: 40 տարի շարունակ գործող սերբական «Crown» ռեստորանը տեղակայված էր Վիրջինիայի հարուստ արվարձաններում և հայտնի էր իր էկզոտիկ ճաշացանկով, այդ թվում` առյուծի մսով պատրաստված ուտեստներով:

Theguardian.com-ը հայտնում է, որ 2012 թ-ին այն հանկարծակի կորցրեց իր հաճախորդների 75%-ին: Բերտագնան ստիպված եղավ աշխատակազմը կրճատել, իսկ 2013 թ-ի ապրիլին՝ փակել ռեստորանը: Նա, բացարձակապես, տեղյակ չի եղել Google Maps-ի տեղանշման մասին: Եվ պատահական տեղեկանալով այդ մասին` պարզել է, որ քարտեզում իր ռեստորանը սխալ տեղ էր նշված, և, բացի այդ, գրված էր ռեստորանի ոչ աշխատանքային օրերը` շաբաթ, կիրակի և երկուշաբթի: Այն ինչ Ռենեն պնդում է, որ հենց այդ օրերին էր ռեստորանն առավել մեծ թվով հաճախորդներ ունենում:

Գուգլը թույլ է տալիս իր օգտատերերին քարտեզի վրա կատարել ցանկացած տիպի փոփոխություն՝ ներառյալ հասցեի, հեռախոսահամարի, կայքի, տեղանվան: Բերտագնան մեղադրում է Գուգլին հետևողական չլինելու և քարտեզի վրա կատարվող փոփոխություններին չհետևելու համար: Սակայն քիչ հավանական է, որ դատը որևէ ազդեցություն ունենա Գուգլի վրա, քանի որ Google Maps-ն աշխատում է քրաուդսորսինգի մեխանիզմով, այսինքն՝ յուրաքանչյուր ոք կարող է որպես աղբյուր հանդիսանալ՝ բարելավելով Գուգլի քարտեզը:

 

Յութուբի 2013 թ-ի եկամուտը 3.5 միլիարդ դոլար է կազմում

238 Ինչպես հաղորդում է Gigaom.com-ը` Յութուբ վիդեոսերվերի անցյալ տարվա եկամուտը կազմում է 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Սակայն վերլուծաբանները պնդում են, որ, իրականում, եկամուտն ավելի բարձր է` 5-5.6 միլիարդ դոլար:

Յութուբի նախկին տնօրեն Սալար Կամանգարը նպատակ է դրել 2016 թ-ին  սերվերի ամսական դիտումների ժամերը հասցնել 1 միլիարդի, այն դեպքում, երբ ներկայում դիտումների ժամաքանակը տատանվում է ամսական 300 միլիոնի սահմաններում:  

 

Թվիթերը պատկերել է Աշխարհի առաջնության գոլերի արձագանքը թվիթների տեսքով

Թվիթերը վերլուծություն է կազմել այն մասին, թե Ֆուտբոլի աշխարհի առաջնության գոլերն ինչպիսի արձագանք են գտել սոցցանցում: Վերլուծության մեջ հաշվարկվել են բոլոր այն թվիթները, որոնք որևէ կապ են ունեցել Աշխարհի գավաթի խաղերի հետ: Որպես օրինակ վերցվել է հունիսի 28-ին կայացած Բրազիլիա-Չիլի խաղը, որի վերջին տուգանային հարվածով որոշվեց խաղի ելքը: Այդ ժամանակ Թվիթերում 1 րոպեում կատարվել է 388.985 թվիթ:


242 Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր գոլից առաջ Թվիթերում, կարծես, լռության րոպե է տիրում. բոլորը շունչները պահած սպասում են հարվածին, և երբ այն իրականանում է, սոցցանցը կրկին ողողվում է բազմահազար թվիթներով՝ թե՛ ուրախության, թե՛ անսպասելիության, և թե՛ հիասթափության: Օրինակ` Բրազիլիա-Գերմանիա խաղի ընթացքում Թվիթերում կատարվել է 35.6 մլն թվիթ: 

 

 

«Բզել»-ը խթանեց կանադացի զույգի ամուսնությանը

241

Կանադացիներ Սթիվ Կավալիտի և Նաֆիս Ջունի համար Ֆեյսբուքի հայտնի «բզել» (անգլ. poke) կոճակը ամուսնության առաջարկի խթան հանդիսացավ: Ամեն ինչ սկսվեց 7 տարի առաջ, երբ Սթիվը ֆեյսբուքյան իր էջով «բզեց» Նաֆիսին: Արդյունքում նրանք ընկերացան սոցցանցով, պատմում է Mashable.com-ը: 

Իսկ այս տարի զույգը Ֆեյսբուքի գլխավոր գրասենյակ այցելելու տոմսեր շահեց, որն էլ առիթ հանդիսացավ Սթիվի համար իր սիրելիին ամուսնության առաջարկ անել հենց գրասենյակում: Նաֆիսի զարմանքը կրկնապատկվեց, երբ նրանց շնորհավորելու նպատակով մոտեցան նաև Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և գլխավոր գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը: Տեսանյութն այստեղ:

 

Պատրաստեց Աննա Խաչատրյանը

Աղբյուր՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել