The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Հունիս 26, 2014
Շաբաթվա ցանցահոս: Իրանում բլոգերների են ազատազրկել
Շաբաթվա ցանցահոս: Իրանում բլոգերների են ազատազրկել
Image Source: Tekrevue.com

Իրանի իշխանությունները բլոգերների մի խմբի 1.5-ից 11 տարվա ազատազրկման ենթարկեցին կիբերլրտեսության և օտարերկյա ԶԼՄ-ների հետ համագործակցելու համար, հաղորդում է Mashable.com-ը՝ հղում կատարելով իրանական Sardabir News հրատարակությանը: Բոլոր դատապարտյալներն աշխատում էին Narenji կայքում, որը տեխնոլոգիաների և գադջետների մասին է: Դատախազը հայտարարարել է, որ ձերբակալվել են 11 բլոգերներ: Նրանցից ոմանք ընդունել են իրենց կատարած հանցագործությունը և հիմա բանտարկված են:

2013 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Narenji կայքի բլոգերներից 8-ը և այլ 8 կիբերակտիվիստներ ձերբակալվել են: Նրանք մեղադրվում էին ազգային պաշտպանության դեմ գործունեություն ծավալելու և օտարերկրյա «թշնամական ԶԼՄ-ների» հետ համագործակցելու համար: Իրանի արդարադատության նախարար Ալի Թավաքոլին նրանց անվանել էր «թշնամական կիբերակտիվիստների խումբ» և մեղադրել «իրանական ռեժիմը տապալելու միտումով համացանցում ակտիվ գործունեություն ծավալելու մեջ»:

Narenji կայքն ամերիկյան Mashable և Gizmodo կայքերի իրանական տարբերակն էր: Ինչպես բնութագրում է Al Jazeera-ն՝ Narenji-ն Իրանում հայտնի էր Android և iPhone ծրագրերի մասին հրապարակումներով և երբեք քաղաքականության մեջ չի խորացել, որպեսզի իշխանությունների հետ խնդիրների մեջ չընկնի: Այժմ կայքն արգելափակված է, իսկ դրա թվիթերյան հաշիվը դեկտեմբերից չկա:

 

Ռուսաստանում այսուհետ Like-ը կամ վերատարածումը կարող է քրեորեն պատժելի լինել

227 Ռուսաստանի Պետդուման վերջնականորեն ընդունեց օրինագիծ, ըստ որի՝ ազատազրկան կդատապարտվեն նրանք, ովքեր համացանցի միջոցով հանրային կոչեր կտարածեն ծայրահեղականության մասին, ինչպես նաև ծայրահեղական գործունեություն ֆինանսավորողները: ITAR-TASS-ը հաղորդում է, որ այժմ համացանցում ծայրահեղականություն ցուցաբերելու համար անձին կարող է սպառնալ 5 տարվա ազատազրկում, իսկ ծայրահեղականներին ֆինանսապես օգնելու համար՝ 6 տարվա ազատազրկում: Քրեական հոդվածի համար առիթ կարող է հանդիսանալ համացանցում պրովոկացիոն գրառումներ լայքելը և տարածելը:

Ծայրահեղական խմբերին ֆինանսավորելու համար դատապարտյալից կգանձվի 300-500 հազար ռուբլի, վերջինս 3 տարով կզրկվի ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից, նրան կպարտադրվի աշխատել 200 ժամ, 1-2 տարի ուղղիչ աշխատանք կատարել, կազատազրկվի 3 տարով: Եթե հանցանքը կատարվի պաշտոնական դիրքն օգտագործելով, ապա «հանցագործին» սպասվում է 6 տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդում է Newsru.com-ը՝ փաստաթղթի հիմնական շեշտը դրվում է «ծայրահեղականների» ինֆորմացիոն ճնշման վրա: Դրա համար առաջարկվում է անցկացնել ԶԼՄ-ների ու համացանցի վերահսկում և մշակել նոր միջոցներ՝ վնասակար տեղեկատվության հասանելիությունը կանխելու համար:

Կանադական դատարանը Google-ին պատվիրել է գրաքննության ենթարկել իր բազաներն ամբողջ աշխարհով մեկ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Գերագույն դատարանը երկու տեղական ընկերությունների դատական վարույթի շրջանակներում պատվիրել է Google-ին կարգավորել որոնողական բազաները ոչ միայն երկրի ներսում, այլև ամբողջ աշխարհում: Այս մասին հաղորդվում է գործին առնչվող պաշտոնական որոշման մեջ:

Հունիսի 13-ին հայտարարված վճիռն աննախադեպ էր, ինչպես հայտնում է Tjournal.ru-ն: Նախկինում կառավարման ներքին օրգանները կարող էին ազդել որոնողական համակարգի վրա միայն իրենց իրավասությունների շրջանակներում: Չնայած Google-ի բողոքին, որ կանադական կառավարման օրգանի որոշումը ընկերության վրա չի գործում իր հայրենիքում՝ ԱՄՆ-ում՝ Բրիտանական Կոլումբիայի Գերագույն դատարանը վճռեց, որ որոնողական համակարգը պետք է մի քանի կայքեր ջնջի իր բազայից ամբողջ աշխարհով մեկ:

228 Google-ի՝ դատական քաշքշուքների մեջ ընկնելու պատճառն այն էր, որ կանադական արտադրող Equustek Solutions-ը պնդում էր, որ իր մրցակից ընկերությունը՝ Jack-ը, որը գողանում էր իր ինտելեկտուալ սեփականությունները, օգտագործում էր Google-ը, որպեսզի տարածի իր «անօրինական արտադրանքը»: Google-ն արդեն ջնջել է Jack-ի բոլոր էջերն իր որոնողական համակարգից, սակայն տուժած կողմը պնդում է, որ այն ջնջվի ամբողջ աշխարհում:

Դատարանն իր որոշումն արդարացրել է` նշելով, որ ցանկության դեպքում նույնիսկ կանադացիները կարող են որոնել և գտնել Jack-ի էջերը՝ օգտագործելով այլ դոմեններ, ոչ թե կանադական: Google-ին տրվել է 14 օր՝ դատարանի վճիռը բողոքարկելու համար:

 

Երբ մարդիկ իրար ապտակում են առաջին անգամ

230 Մարտ ամսին Յութուբում տեսահոլովակ հայտնվեց, որում համբուրվում էին մարդիկ, ովքեր առաջին անգամ էին իրար տեսնում: Այս վիդեոն շատերին ուրախացրեց՝ ոգևորելով ստեղծել մեկ այլ տեսահոլովակ, սակայն, ի տարբերություն առաջինի, այստեղ մարդիկ համբուրվելու փոխարեն ապտակում են մեկը մյուսին:

Տեսահոլովակի հեղինակը հավաքել է 40 ընկերների և ծանոթների, խնդրել նրանց ապտակել միմյանց առաջին անգամ և տեսագրել նրանց ռեակցիաները: Իսկ թե նրանցից ում մոտ է ստացվում ամենաուժեղ, ամենաանկեղծ կամ ամենամահացու ապտակը, դատե՛ք ինքներդ՝ նայելով տեսահոլովակը:

Պատրաստեց Աննա Խաչատրյանը

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել