The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Ապրիլ 11, 2019
Տվյալներով աշխատանքի փորձի փոխանցում` կառավարության հանրային կապերի մասնագետներին
Տվյալներով աշխատանքի փորձի փոխանցում` կառավարության հանրային կապերի մասնագետներին

Մարտի 23-24-ը կայացավ ՀՀ պետական գերատեսչությունների հանրային կապերի մասնագետների համար նախատեսված «Տվյալների գրագիտություն» դասընթացը:

Մասնակիցների թվում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության և Պաշտպանության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:

Դասընթացը հասարակայնության հետ կապերի գծով աշխատակիցների մոտ տվյալների հետ աշխատելու հմտությունների ձևավորմանն ուղղված վեցամսյա ծրագրի մաս է կազմում: Այն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։

364

Դասընթացի երկու օրերը հագեցած էին տեսական և գործնական աշխատանքներով, քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ:

Մասնակիցները ծանոթացան թվային դարաշրջանում տվյալների հետ աշխատանքի հիմունքներին, մասնավորապես՝ տվյալների տեսակավորմանը,  մշակմանը, խմբավորմանը, համադրմանը, վերլուծությանը: Գործնական աշխատանքների միջոցով փորձեցին տվյալների հիման վրա պատրաստել ինֆոգրաֆիկաներ:

Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Քելի Լոնգը և ՀՀ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը։

Քելի Լոնգն իր գոհունակությունը հայտնեց այսպիսի ծրագրի կազմակերպման համար: Ըստ Լոնգի` նմանօրինակ ծրագրերը շատ կարևոր են համագործակցային ամուր կապ ստեղծելու և հետագայում այն շարունակելու համար: «Ծրագրի ընթացքում ձեռք բերված հմտությունները շատ կօգնեն գերատեսչությունների ներկայացուցիչներին հմտանալ իրենց մասնագիտական գործունեության մեջ»,-նշեց նա:

Նարեկ Ադամյանը, կարևորելով նման ձևաչափի դասընթացների կազմակերպումը, նշեց. «Սա համագործակցության ապահովման շատ լավ տարբերակ է, որը նպաստում է ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերմանը, այլ նաև փորձի փոխանակմանը, ինչն իր հերթին կամրացնի և կզարգացնի դաշտը»:

Վեցամսյա ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի գծով 20 աշխատակիցներ հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին և վեբինարներին, ինչպես նաև  օգտվել կազմակերպիչների խորհրդատվական ծառայությունից:

368 Դասընթացի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ-տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Սաթենիկ Ասիլյանը փաստեց, որ պետական համակարգում ցանկացած գիտելիք և փորձառություն անհրաժեշտություն է, և որքան շատ փորձառություն է լինում, այնքան կիրառությունն առօրյա աշխատանքում առավել արդյունավետ կարելի է կազմակերպել:

«Ինֆոգրաֆիկաների պատրաստման փորձառությունը, որը ձեռք բերեցի այստեղ, անշուշտ կիրառելի կլինի: Մտադիր եմ գիտելիքներովս կիսվել նաև գործընկերներիս հետ»,- նշեց Ասիլյանը և հավելեց,- «դասընթացի ուժեղ կողմերից մեկը նաև գործնական աշխատանքների առկայությունն էր, որոնք թույլ էին տալիս տեղում իրացնել ստացած գիտելիքը»:

Ըստ նրա՝ կարևոր էր նաև յուրաքանչյուր մասնակցին ցուցաբերված անհատական մոտեցումը, ինչը կազմակերպիչները կարողացան իրականացնել:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության լրատվական բաժնի աշխատակից  Ազատուհի Արասխանյանն իր հերթին նշեց, որ մեծ սպասելիքներով էր եկել, որոնք արդարացան:

Քանի որ նա վարում է նախարարության պաշտոնական էջը սոցիալական հարթակներում, ուստի կարևոր էր որոշ հմտություններ ձեռք բերել թե՛ համայնքի ներգրավման, թե՛ նյութերի ձևաչափերի տարածման հետ կապված:

370 «Հատկապես ինֆոգրաֆիկների առկայությունը մեր աշխատանքում շատ կարևոր է: Այն լավ հնարավորություն է հիմնական ինֆորմացիան կարճ, ամփոփ և ազդեցիկ հրապարակելու համար: Փաստացի, նկարներով ու տեսանյութերով հրապարակումներն առավել ուշադրություն գրավող են, և այդ մասին ֆեյսբուքյան էջ վարողները շատ լավ տեղյակ են: Սակայն այստեղ առավել կարևոր է ձևաչափը, տվյալ պարագայում՝ վիզուալ տարածման ձևաչափը»,- նշեց Արասխանյանը:

Ծրագրի տնօրեն, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը նշում է, որ ծրագիրը նախագծվել է 2018թ-ին՝ հաշվի առնելով թվային դարաշրջանում հասարակության տեղեկատվական պահանջներն ու միտումները։

«Մեր թիմն Ampop.am կայքի լրագրողական ուսումնասիրությունների շրջանակում ակտիվ օգտագործում է գրեթե բոլոր պետական գերատեսչությունների բաց տվյալները։ Եվ շատ հաճախ մենք հանդիպում ենք ոչ մատչելի ձևաչափով տեղադրված նյութերի, տեղեկության, որոնք ունեն լրացուցիչ մշակման, պարզեցման անհրաժեշտություն։ Եվ այս ծրագրի միջոցով մեր նպատակն է կիսվել մեր փորձով և կուտակած գիտելիքներով, որոնք կօգնեն մեր մասնակիցներին՝ հանրամատչելի ձևաչափով կազմակերպել տեղեկատվական գործունեությունը»,-ասում է Դեհերյանը:

Աղբյուր` Ampop.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել