Թուրքիա
Մարտ 29, 2016
Թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի լրագրողների դատավարությունը հետաձգվեց
Թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի լրագրողների դատավարությունը հետաձգվեց

«Ջումհյուրիեթ» օրաթերթի խմբագրի և նույն թերթի Անկարայի գրասենյակի ղեկավարի դատավարությունը հետաձգվել է մինչև ապրիլի 1-ը: Այդպիսի որոշում է կայացրել դատավորը մարտի 25-ի դատավարության նիստի ժամանակ, մինչդեռ հայտնի էր, որ այդ օրը պետք է հայտարարվեր վերջնական վճիռը:

«Ստամբուլում մարտի 25-ին կայացած դատավարությունն ընդդեմ 2 հայտնի լրագրողների վկայում է Թուքիայում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ առկա խիստ սահմանափակումների, ինչպես նաև նախագահի ու կառավարության դիրքորոշման մասին` ճնշելու բոլոր քննադատական հրապարկումները», - Human Rights Watch-ը հայտարարել էր նախքան դատավարությունը:

«Ջումհյուրիեթ» (Cumhuriyet) օրաթերթի խմբագիր Ջան Դյունդարը և նույն թերթի Անկարայի գրասենյակի ղեկավար Էրդեմ Գյուլը կանգնած են Ստամբուլի 14-րդ քրեական ծանր հանցագործությունների  դատարանի առջև: Նրանք մեղադրվում են լրտեսության նպատակով պետական գաղտիքներ հայթայթելու և բացահայտելու, կառավարությանը վնասելու փորձերի և գիտակցաբար ահաբեկչական խմբավորումներին օգնելու մեջ:

Որպես ապացույց ներկայացված են Թուրքիայի տարածքով Սիրիա զենքի մատակարարման մասին թերթում հրապարակված հոդվածը և նրանց վերաբերող այլ փաստաթղթեր:

Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, ապա կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման:

Ստամբուլի դատախազի կողմից առաջադրված մեղադրանքին հաջորդեց 2015 թվականի մայիսի 29-ի քրեական գործի նախաքննությունը, որ սկսվել էր այն բանից հետո, երբ «Ջումհյուրիեթ» համազգային օրաթերթն իր առաջին էջին հրապարակել էր Թուրքիայի կողմից Սիրիայի զինված ընդդիմությանը զենքեր մատակարարելու մասին հոդվածը, որը պատկանում էր Դյունդարի գրչին և ներառում էր լուսանկարներ, ինչպես նաև առցանց տեսանյութի հղում` նպատակ ունենալով ցույց տալ ականանետերի, նռնականետերի ու ռազմամթերքի այն մեծ քանակությունը, որ 2014 թ. հունվարին թաքցված է եղել Սիրիա ուղևորվող թուրքական բեռնատարում:

Թուրքիայում Human Rights Watch-ի ավագ գիտաշխատող Էմմա Սինքլեր Վեբն ասել է, որ նրանց դատելը նույնն է, ինչ լրագրությանը դատելը, և որ սա վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցած ամենաանկատար դատավարություններից մեկն է:

Աղբյուրներ` Hrw.org և Bbc.com

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.