The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Դեկտեմբեր 21, 2016
«Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի ամփոփում
«Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի ամփոփում

Երբեմն տարբեր քաղաքական համակարգերի համադրումը զվարճալի պահեր է ստեղծում, ինչպես դա եղավ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի իրականացման ընթացքում։ Երբ հայ լրագրողները Գերմանիա կատարած մեկշաբաթյա այցելության ընթացքում այցելեցին նաև Ներքին Սաքսոնիայի ֆերմերների մարզային ասոցիացիայի ղեկավարի ագարակ, նա հանդիպման ընթացքում ցույց տվեց գյուղատնտեսական իր բազմատեսակ փոխադրամիջոցները, որոնցից օգտվում են նաև մյուս ֆերմերները։ Այդ պահին հայ լրագրողների դեմքին ժպիտ հայտնվեց․ նրանք հիշեցին, որ Հայաստանում քաղաքական գործիչները գյուղին նոր տրակտոր տալիս են զուտ այն նպատակով, որ վերընտրվեն։

«Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» խորագրով ծրագիրն իրականացվեց 2016թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին՝ Բեռլինի Լրագրության դպրոցի և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ համատեղ ջանքերով։ Դա հնարավոր դարձավ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցության շնորհիվ։

237 Ծրագրի նպատակն էր Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ հայ լրագրողներին հնարավորություն տալ ծանոթանալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական համակարգին, ՏԻՄ ընտրությունների անցկացմանը և ուսումնասիրել մամուլի դերն ու ազդեցությունը նմանատիպ կարևորագույն քաղաքական իրադարձություններում։

Արդյունքում, օգոստոսի 22-28-ը Հայաստանի տարբեր լրատվամիջոցների 10 ներկայացուցիչներ այցելեցին Գերմանիա՝ մասնակցելու հատուկ այս խմբի համար կազմակերպված դասախոսություններին եւ հանդիպումներին։ Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները հանդիպումներ ունեցան Գերմանիայի երեք քաղաքներում՝ Բեռլինում, ինչպես նաև Ներքին Սաքսոնիա նահանգի Հաննովեր և Օսնաբրյուք քաղաքներում։ Այցելությունը օգոտստոս ամսին էր, երբ տվյալ նահանգում նախընտրական շրջան էր. պատրաստվում էին սեպտեմբերի 11-ի ՏԻՄ ընտրություններին:

243 «Երբ քննարկում էինք տեղական ընտրությունների անաչառ լուսաբանմանն ուղղված նախաձեռնությունը, չէինք կարող պատկերացնել, որ տարվա վերջին այս թեմայի շուրջ ուշադրությունն էլ ավելի կմեծանա»,- ասում է ծրագրի ղեկավար Քլեմենս Շոլը։

Գերմանիայում ծրագրի մասնակիցները այցելեցին տեղական ԶԼՄ-ներ և այնպիսի հաստատություններ, որոնք սովորաբար ներգրավված են լինում քարոզարշավում, հանդիպեցին ընտրություններում առաջադրված թեկնածուների հետ: Մասնակիցները ծանոթացան, թե ինչպես է գերմանական մամուլը լուսաբանում ընտրական գործընթացները, և ինչպես են Գերմանիայում գործող կուսակցություններն իրականացնում նախընտրական քարոզարշավը:

«Ընտրակաշառքի կամ ընտրախախտումների մասին հարցերը տարօրինակ են հնչում գերմանացիների համար: Նման երևույթները բացառում են այնտեղ: 248 Հանդիպում ՏԻՄ թեկնածուի հետՓողոցում հովանոցների տակ քարոզչություն են իրականացնում քաղաքային պառլամենտի թեկնածուները, ովքեր մոտենում են, խոսում անցորդների հետ»,- ասում է ծրագրի մասնակիցներից «Հետքի» լրագրող Մարինե Մարտիրոսյանը:

Մարինեն բացահայտել է, որ գերմանական մամուլը հստակ տողաչափ ունի ՏԻՄ ընտրությունների լուսաբանման՝ ի տարբերություն հայաստանյան մեդիայի:  

Ծրագրի մեկ այլ մասնակից, «Քյավառ» ՀԸ գլխավոր խմբագիր Վահագն Դաբաղյանն էլ նշում է, որ իր մոտ տպավորվել են այն պրոֆեսիոնալիզմը և դրա մասը կազմող պատասխանատվությունը, որ ցուցաբերում են գերմանացի լրագրողներն իրենց աշխատանքի և, մասնավորապես, նախընտրական քարոզչության ընթացքում:

«Մարդու արժանապատվությունը, նրա մասնավոր կյանքը նույնիսկ նախընտրական քարոզչության ամենաթեժ պահին քննարկման ենթակա չեն: Իմ տպավորությամբ, այս գործելաոճը նպաստում է հանդուրժողականության մթնոլորտի պահպանմանը», - ասում է  Վահագնը։

Նա հատկապես տպավորված է մի մեթոդով, որը որոշ հեռուստաընկերություններ կիրառում են բանավեճերի ընթացքում։

«Բանավիճողների գլխավերևում գլխիվայր տեղադրվում է ապակյա տարա: Երբ բանավիճողը սկսում է խոսել, իրեն հատկացված ժամանակի սպառմանը զուգընթաց տարան իջնում է՝ մոտենալով խոսնակի գլխին: Երբ վերջինս գերազանցում է իրեն հատկացված ժամանակը, տարան ծածկում է նրան՝ դարձնելով անլսելի։ Մենք, անշուշտ, կկիրառենք այս մեթոդը մեր հեռուստատեսությունում»,- ոգևորված ասում է Վահագնը: 

«Մեդիայի և լրագրության հանդեպ վստահության պակաս կա: Բեռլինում և Ներքին Սաքսոնիա նահանգում որոշ լրատվամիջոցներ կատարած այցերի ժամանակ ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան լրագրողների հետ քննարկելու, թե ինչպես են նրանք արձագանքում այս մարտահրավերներին։ Տեղական թեկնածուների հետ հանդիպման ընթացքում մեզ համար զարմանալի էր տեղեկանալ, որ մինչև իսկ Հաննովերի նման մեծ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ լինելը՝ շատ, թե քիչ կամավորական աշխատանք է»,- ասում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը։

Այցելության արդյունքում մասնակիցները հանդես եկան հոդվածներով եւ տեսանյութերով, որոնք տեղ գտան Hetq.am, Yerkirmedia.am, Aravot.am, A1plus.am, 168.am լրատվական կայքերում, ինչպես նաև «Ա1+» եւ «Քյավառ» ՀԸ լրատվական հաղորդումներում:

244 Հանդիպում Golden Deer PR ընկերությունում«Շնորհիվ մասնակիցների ակտիվ ներգրավվածության և հետաքրքրվածության՝ հագեցած քննարկումներ ունեցանք մեր գործընկերների, ինչպես նաև մեդիայի և քաղաքականության ոլորտի փորձագետների հետ: Համոզված եմ, որ ծրագրի մասնակիցները լրացուցիչ և օգտակար շատ առաջարկներ ու գաղափարներ ստացան այն մասին, թե ինչպես կազմակերպել և իրականացնել ընտրությունների լիարժեք և անաչառ լուսաբանում»,- ասում է Բեռլինի լրագրության դպրոցի տնօրեն Օլաֆ Յանը:

Ծրագրի շրջանակներում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը նաև իրականացրեց Գերմանական մամուլի կոդեքսի և գերմանական խմբագրություններից մեկի ընտրությունների լուսաբանման ներքին վարքականոնի հայերեն թարգմանության աշխատանքները։

Բացի այդ, մասնակիցների նախաձեռնությամբ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը կազմակերպեց երկու մարզային դասընթաց Շիրակում 249 Դասընթաց Գավառումև Գեղարքունիքում, որտեղ Ներքին Սաքսոնիա այցելած լրագրողներից մի քանիսն իրենց փորձը կիսեցին շուրջ 80 լրագրողների, լրագրության, իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների և դասախոսների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամների հետ։

«Սա երկու գործընկերների՝ Բեռլինի լրագրության դպրոցի և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, բաց և կառուցողական համագործակցության լավ օրինակ էր, որին մեծ աջակցություն ցուցբերեց Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Հուսով ենք, որ կշարունակենք աշխատանքը 2017թ., քանզի որակյալ և արժանահավատ լրագրությունը քաղհասարակության, ժողովրդավարության և ազատության նախապայմանն է», եզրափակում է ծրագրի ղեկավար Քլեմենս Շոլը։

Սույն ծրագրի հաշվետվության մուլտիմեդիա տարբերակը դիտեք այստեղ՝ https://readymag.com/u20988973/665977/

Աղբյուր՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել