The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Փետրվար 16, 2013
Ինչպես լուսաբանել ընտրական և հետընտրական գործընթացները
Ինչպես լուսաբանել ընտրական և հետընտրական գործընթացները

Ընտրությունների լուսաբանումը շատ խնդիրներ է ստեղծում: Մեկ սխալ քայլ` և կարող է վտանգվել թե ձեր, թե ձեր լրատվամիջոցի համբավը:

Ահա մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք «փրկվել».

Հաղորդե՛ք փաստեր, ոչ թե երևակայություն,

Հաղորդե՛ք իրադարձություններն այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել և ոչ թե այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Այսինքն` ամեն հարցում եղեք անկողմնակալ:

Հավասարապես ներկայացրե՛ք բոլոր թեկնածուներին: Այսինքն` մասնակցեք բոլոր թեկնածուների հանրահավաքներին: Մի՛ երանգավորեք ձեր հոդվածը գրգռիչ արտահայտություններով: Հաղորդե՛ք այն, ինչ թեկնածուներն են ասում և ոչ թե այն, ինչ շահագրգիռ կողմերն են ասում:

Քաղաքական բանավեճերի ժամանակ մի՛ անցեք որևէ թեկնածուի կողմը:Ոչ մի դեպքում ոչինչ մի՛ ընդունեք թեկնածուներից կամ նրանց աջակիցներից, նույնիսկ մի՛ երթևեկեք քաղաքական գործչի մեքենայով: Ոչ մի քաղաքական գործչի կամ այդ հարցում ներգրավված մարդկանց մի՛ խոստացեք, որ հոդվածը կամ պատմությունը կհրապարակվի:

Լուսաբանե՛ք այն, ինչ տեսնում եք' առանց չափազանցությունների: Մի՛ օգտագործեք շռայլ լեզու մասսայական տեսարանները նկարագրելիս: Իրականացրե՛ք արդար խաղ: Եթե թեկնածուն մեղադրանք է ներկայացնում իր հակառակորդին, թույլ տվեք, որ հակառակորդն էլ իր խոսքն ասի:

Հետևե՛ք`

1. Խոստումներին

Խոստումներն այս ամենի մի մասն են կազմում. ճանապարհների կառուցում, հարկերի նվազեցում և նման բազմաթիվ խոստումներ:

Թեկնածուների խոստումները կարող են հնչել այսպես.

- Քվեարկե՛ք իմ օգտին, և ոչ մի երեխա բոկոտն չի քայլի:

- Քվեարկե՛ք իմ օգտին, և դուք հացի խնդիր չեք ունենա:

Այսպիսով, պետք է զգոն լինել:

2. Սադրիչներին

Սադրիչները մարդիկ են, ովքեր իրենց բացականչությունների միջոցով սիրում են խանգարել թեկնածուների ժողովները, հրահրել վեճեր կամ ծաղրել ելույթ ունեցողներին:

Ուշադիր հետևե՛ք այս ամենին: Կարող եք լավ մեջբերումներ ունենալ:

3. Հակասություններին

Պատրաստ եղե՛ք մշակված ելույթներից հանկարծակի շեղումներին, մասնավորապես քաղաքական հարթակում հակասական հայտարարություններին և արմատական տեղաշարժերին:

Մ՛ի վստահեք միայն տպագրված տեքստերին:

Դուք պետք է հետևողական լինեք: Դուք պետք է հասկանաք և գնահատեք տիրող մթնոլորտը:

Նայե՛ք Ձեր շուրջը և ուսումնասիրե՛ք պաստառները, մարդկանց դեմքերի արտահայտությունը:

4. Բազմությանը

Մե՞ծ է արդյոք ամբոխը:

Շատ կարևոր է ճիշտ գնահատել բազմության քանակը: Պետք են տարբեր աղբյուրներից մեջբերումներ' ոստիկանությունից, կազմակերպիչներից և, իհարկե, Ձերը:

5. Առճակատումներին

Քաղաքական անկայուն իրավիճակներում ամեն ինչ կարող է պատահել: Որոշ նշաններ կնախապատրաստեն Ձեզ:

Այդ նշաններից են` ընդդիմադիր ճամբարից զավթիչների քանակը: Արդյո՞ք նրանք զինված են: Ի՞նչ է խոսում ամբոխը նրանց մասին:

Արդյո՞ք ոստիկանությունը ներկա է հանրահավաքին, զինվա՞ծ է վահաններով, մահակներով, արցունքաբեր գազով: Արդյո՞ք նա նյարդայնացած է:

Եզրակացություններ մ՛ի արեք` ինչպես է սկսվել տագնապը, եթե հանկարծակի իրարանցում է տեղի ունենում:

Խոսե՛ք մարդկանց հետ: Գուցե որևէ բան բաց եք թողել:

Դուք արժեքավոր աշխատանք կկատարեք Ձեր խմբագրության համար, եթե հետևեք վերոնշյալ կետերին:

Աղբյուր` MHM 

Թարգմանությունը` Մարինե Մելիքսեթյան, JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել