The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
Հոկտեմբեր 12, 2011
Ադրբեջանում սկսվել է ակտիվիստի և լրագրողի վրա հարձակված անձանց դատը
Ադրբեջանում սկսվել է ակտիվիստի և լրագրողի վրա հարձակված անձանց դատը
Ամանդա Էրիկսոն

Բաքվում ընթանում է ամերիկացի լրագրողի և բրիտանացի մարդու իրավունքների պաշտպանի վրա չորս ամիս առաջ հարձակում գործած անձանց դատավարությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ամերիկացի լրագրող Ամանդա Էրիկսոնը և բրիտանացի ակտիվիստ Սելիա Դևիսը պնդում են, որ հունիսի 15-ին Բաքվի Ազգային դրամատիկական թատրոնի մոտակայքում նրանց վրա հարձակում են գործել:

20-22 տարեկան չորս անձնավորություն՝ Ադիլ Թագիզադեն, Ռոման Հասանովը, Վուսալ Քուրբանովը և Նազիմ Հուսեյնովը, մեղադրվում են խուլիգանության և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է երեքից յոթ տարի ազատազրկում:

Բոլոր չորս մեղադրյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանք ժխտում են այն փաստը, որ հարձակվել են կանանց վրա կամ վիրավորական խոսքեր են ասել նրանց հասցեին, ինչպես նաև պնդում են, որ հարբած չեն եղել: Նրանց խոսքերով՝ նրանք փորձում էին օգնել երկու կնոջ, ովքեր հարբածի տպավորություն էին թողնում:

«Նրանք խմած էին, երբ ես մոտեցա նրանցից մեկին և հարցրեցի, թե ինչով կարող եմ օգնել», - ասում է Թագիզադեն: «Նրանք վախեցան և սկսեցին գոռալ: Մենք հասկացանք, որ նրանք օտարերկացիներ են: Հետո Նազիմը տվեց նրանց իր բջջային հեռախոսը, որ զանգահարեն ոստիկանություն, բայց այդ կինը նետեց հեռախոսը գետնին և կոտրեց այն: Մենք նրանց չենք ծեծել... նրանք պարզապես փախան»:

Մարդու իրավունքների պաշտպան Դևիսը պնդում է, որ մեղադրյալները ստում են. «Նրանք մեզ հետապնդում էին և բարձր ծիծաղում: Նրանք մոտեցան մեզ, նրանցից մեկը վերցրեց մեր պայուսակները և նետեց գետնին: Մենք չէինք հասկանում, թե ինչ են ասում նրանք: Նրանք մեզ տապալեցին գետնին»:

Երբ փաստաբաններից մեկը հարցրել է, թե պատասխանողներից որ մեկն է գցել նրան գետնին, նա ասել է, որ հնարավորություն չի ունեցել նայելու այդ անձանց դեմքերին, քանի որ նրանց ծեծում էին: Նա նաև ասել է, որ Էրիկսոնի հետ մինչ այդ գարեջուր են խմել, բայց հարբած չէին:

Դևիսը դատարանին հայտնել է, որ թարգմանիչը իր ցուցմունքները սխալ է թարգմանում: Դատը տեղափոխվել է հոկտեմբերի 13:

Էրիկսոնը և Դևիսը Բաքվում դասընթացներ էին վարում տեղական լրագրողների և հասարակական ակտիվիստների համար:

Էրիկսոնը գրում է «The Washington Post»-ի և «The New York Times»-ի համար: Այժմ նա գտնվում է ԱՄՆ-ում:

Աղբյուր: RFE/RL

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել