The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Հոկտեմբեր 9, 2014
«Մոտ եկեք». հասարակությանը և արվեստագետներին մոտեցնելու նոր ձևաչափ
Մարո Նալբանդյան
«Մոտ եկեք». հասարակությանը և արվեստագետներին մոտեցնելու նոր ձևաչափ

Յուրաքանչուր ոք արվեստը պատկերացնում և զգում է յուրովի: Սակայն, երբ մոտենում են պատկերացումներն ու զգացմունքները մեկ կետի, ստացվում է գլուխգործոց: Եթե դուք ուզում եք ստեղծել գլուխգործոց, մոտ եկեք:

Հոկտեմբերի 7-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Մոտ եկեք» (Come closer) ինտերակտիվ ցուցահանդեսը, որի մտահղացման հեղինակներն են ֆրանսիահայ արվեստագետ Էդմոն Յաբեթեանը և շվեցարահայ Ալինա Մնացականեանը: Երկու արվեստագետներին ոգեշնչել էր մեկ գաղափար` ստեղծել հասարակությանը և արվեստագետներին մոտեցնելու նոր ձևաչափ: Ցուցահանդեսում ներկայացված են ինստալացիաներ, պերֆորմանսներ, կտավներ, ֆոտոնկարներ  և  տեղում ստեղծվող համատեղ նախագծեր:

Նախքան վերջնական արդյունքի հասնելը Էդմոն Յաբեթեանը մտածում էր ներկայացնել պերֆորմանս, որտեղ երկու անձ շարժումների միջոցով կստեղծեին հաղորդակցման կապ: Սակայն Ալինա Մնացականեանի առաջարկով պերֆորմանսը վերածվեց ավելի մեծ նախագծի:

«Ես հասկացա, որ երկու հոգով այդքան էլ հետաքրքիր չի լինի ինտերակտիվ պերֆորմանս անել և լայնացրի մտահղացման շրջանակը»,- ասում է Ալինա Մնացականեանը:

«Մոտ եկեք» ինտերակտիվ պերֆորմանսում ներառված են շվեյցարացի տարբեր արվեստագետների գործեր, որոնք ներկայացնում են մեկը մյուսի հետ սերտորեն կապված աշխատանքներ: Ինտերակտիվության շնորհիվ մարդիկ ազատ են ստեղծել կամ հորինել հաղորդակցության տարբեր տեսակներ ցանկացած միջոցներով, որ կարող են պատկերացնել` հնչյուն, երաժշտություն, շարժում, բառեր, երգ, լռություն և այլն :

«Մենք առաջարկում ենք մարդկանց իրար մոտենալ, չվախենալ միմյանցից, միևնույն ժամանակ մոտենալ նաև արվեստին և արվեստագետներին»,- ասում է Ալինա Մնացականեանը:

«Մոտ եկեք»-ը շրջիկ ցուցահանդես է, որը հյուրընկալվելու է այլ երկրներում ` նպատակ ունենալով ստեղծել կապ տեղի համայնքների հետ՝ արվեստագետների միջոցով: 2015-2017 թվականներին այն ներկայացվելու է Շվեյցարիայում, որտեղ իրենց գործերը կներկայացնեն նաև հայ արվեստագետներ:

Ցուցահանդեսին աջակցել են Երևանի Արվեստի դպրոցի սաները, որոնք հոկտեմբերի 10-ին նույն ցուցասրահում ներկայացնելու են իրենց աշխատանքները` նկարների, պերֆորմանսների և տեսանյութերի տեսքով: Սաների մասնակցությունը կարևոր է, քանի որ նրանք ևս կապող օղակ են հանդիսանում հայաստանյան և արտերկրի արվեստի ստեղծման միջև:

«Այն, ինչ մենք ներկայացնում ենք, հետաքրքրական է, նորություն: Մարդիկ այլ անկյունից են նայում խնդիրներին, երբ իրենք ևս մասնակցում են արվեստի ցուցադրմանը»,- ասաց Ալինա Մնացականեանը:

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը:

Նկարները՝ հեղինակի

Աղբյուր՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել